Տաղանդավոր դերասանուհի Ջոդի Ֆոստերը, քիչ էր մնում ակամա նախկին նախագահ Ռոնալդ Ռեգանի մահվան պատճառը դառնար: 1981 թվականի մարտի 30-ի ետմիջօրեին 25-ամյա Ջոն Հինքլի կրտսերը հանրակառքով Վաշինգտոն Դի-Սի եկավ ու տեղավորվեց հյուրանոցում: Այդ նույն օրը նա մահափարձ կատարեց նոր ձեռնադրված նախագահ Ռոնալդ Ռեգանի վրա և 6 փամփուշտներով վիրավորեց նրան, գաղտնի ծառայության գործակալին, մեկ ոստիկանի և մամուլի քարտուղար Ջեյմս Բրեյդիին, որը գլխից ստացած վերքի պատճառով ուղեղի վնասվածք ստացավ: Հանցագործը քաղաքական որևէ նպատակադրում չուներ, նրա ունեցածը հիվանդագին կիրքն էր Օսկարակիր դերասանուհի Ջոդի Ֆոստերի հանդեպ, որ 18 տարեկան էր այդ ժամանակ և Յեյլի համալսարանի ասպիրանտուհի:Նախագահին սպանելով՝ նա հույս ուներ տպավորություն գործել աղջկա վրա:

Հինքլիի տարվածությունը աղջկանով սկսվել էր 1976-ի «Տաքսիի վարորդ» շարժապատկերում նրան տեսնելուց հետո… Ջոդին կատարում էր մանկահասակ անառակուհու դերը: Այդ ֆիլմը Հինքլին դիտել է 15 անգամ:
Հաջորդ մի քանի տարիները նա անցկացրել էր դերասանուհուն նամակներ ու պոեմներ ուղարկելով, նրան անընդմեջ զանգահարելով և հետապնդելով:
Հինքլին դենվերյան մեծահարուստ ընտանիքներից մեկի երրորդ որդին էր, նա դատարան բերվեց և արդարացվեց՝ հոգեկան հիվանդ ճանաչվելով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել