Առաջին անգամ «Օսկարի» հանձնման արարողությունը տեղի է ունեցել 1929 թվականին և ընդամենը 4 րոպե է տևել, այդ ժամանակ այն կրում էր «Տարբերվող մրցանակ» անվանումը, և միայն 1934 թվականին օգտագործվեց «Օսկար» անունը և մրցանկաբաշխությունը դարձավ «Օսկարի» հանձնման արարողությունը: Դերասանուհի Բեթթ Դեվիսը հայտարարել է, որ ինքն է եղել առաջին մարդը, ով արձանին «Օսկար» անունն է տվել, քանի որ արձանիկը նրան հիշեցրել է իր կողակցին՝Օսկար Նելսոնին:

Գրադարանավարուհի Մարգըրիտ Հեռեկը, ով հետագայում Ֆիլմակադեմիայի գործադիր քարտուղարն էր , պատմել է, որ դեպքը պատահել է իր հետ իր աշխատանքի հենց առաջին օրը ՝1931 թվականին: Այն բանից հետո, երբ նա ձեռքն է վերցրել արձանիկը, սևեռուն նայել է, հետո բացականչել. «Ախր սա իմ քեռի Օսկարն է»…
Ինքը՝ արձանիկը ստեղծվել է Ջորջ Ստենլիի կողմից, իսկ դիզայնի հեղինակն է՝ Սեդրիկ Գիբոնսը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել