Եթե սանրի վրա օրվա ընթացքում մոտ 50 մազ է մնում, ապա անհանգստանալու պատճառներ չկան: Սակայն եթե նկատում եք, որ շատ մազեր են թափվում, կարող եք մեկ ամիս հանգստացնող՝ վալեյանայի հաբեր խմել: 

Մազերի աճն ու վիճակը պայմանավորված է նարդային համակարգի, ներզատիչ գեղձերի նորմալ աշխատանքով: Ուժեղ նյարդային ցնցումների պատճառով ևս մազերը կարող են թափվել:
Շատերին օգնում է խոտաբույսերով բուժումը՝ եղինջ, երիցուկ, կեչու բողբոջներ:

Թուրմ.

Երկու գդալ երիցուկ կամ եղինջ՝ 1 լիտր ջրին, կեչու բողբոջը վերցնել մեկ գդալ՝ մեկ լիտր ջրի համար:

A և C վիտամինների պակասությունը նեւյնպես կարող է մազաթափության պատճառ լինել: Խորհուրդ է տրվում ամրացնող և սնուցող դիմակ պատրաստել.

1 ձվի դեղնուց, 2 ճաշի գդալ զեյթունի կամ ցանկացած բուսական յուղ, 1 ճաշի գդալ մեղր: Խյուսը արմատներին քսել մազերը լվանալուց հետո: Ավելի լավ արդյունք ստանալու համար կարող եք գլուխը փաթաթել պոլիէթիլենի պարկով և կամ ռեզինե գլխարկ դնել: Պահեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով:
Հաճախ անգամ օճառահեղուկի փոփոխությունը կարող է բարենպաստ լինել և մազաթափությունը դադարեցնել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել