Մի օր առանց զանգահարելու Աճառյանի տուն է գալիս մի կին: Աշխատանքն ընդհատելով՝ Աճառյանը դուռը բացում է: Կինն ասում է, թե ուղիղ հինգ րոպե է ուզում խլել նրա ժամանակից՝ ինչ-որ բան հարցնելու համար: Նա ծեքծեքումներով հինգ րոպեում հազիվ վերարկուն է հանում, հայելու առաջ հարդարվում, մազերը դասավորում: Աճառյանն այդ ընթացքում ժամացույցը ձեռքին կանգնում է նրա կողքին, և հենց որ ժամանակը լրանում է, ասում է. «Է՜, տիկի՛ն, Ձեր խնդրած հինգ րոպեն լրացավ, ես պետք է աշխատեմ»:
Ասում է ու սուսուփուս նստում գրասեղանի առաջ.....   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել