1.Եթե ոչ թե միայն իշանափոխություն լինի, այլ հիմնովին փոխվի համակարգը, և դա չի նշանակում, որ այն բոլոր մարդիկ, ովքեր ազնվորեն են ծառայում այսօր երկրին, պետք է դուրս մնան և այլևս չաշխատեն: Բայց մինչ այդ պահին հասնելը պետք է լուրջ ուսումնասիրություն կատարվի, թե ով ով է: Համակարգը փոխելու հարցում շատ եմ կարևորում դրսի սփյուռքահայ մասնագետների մասնակցությունը, որպեսզի ներդրվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կան արևմուտքում, կաշառակերությունը, պաշտոնական դիրքի չարաշահումը բացառելու համար:
Կարևոր է նաև քաղաքական դաշտի հիմնովին փոխելը: Կուսակցությունները պետք է վերացվեն, և նորից վերակազմավորվեն համաձայն հատուկ և նոր օրենքների: Կուսակցությունները չպետք է միայն անուններ գրանցելով հռչակվեն կուսակցություն այլ միայն իրական գաղափարակիցների քանակով:
2. Եթե լինի կամ բացահայտ լյուստրացիա կամ թաքնված, այսինք այնպիսին ինչպես եղել է որոշ երկրներում: Հայտարարել պաշտոնապես, որ նրանք ովքեր հավաքագրված են, պետք է ինքնակամ դուրս գան զբաղեցրած պաշտոնական դիրքից, այլապես հրապարակայնորեն նրանք կբացահայտվեն: Սա էլ տարբերակ է, եթե բացահայտ լյուստրացիան կարող է բարոյա-հոգեբանական ճգնաժամ առաջացնել:
3. Եթե բոլոր ապօրինի հարստացածներից պահանջվի փաստաթղթերով ապացուցել իրենց հարստության աղբյուրի մաքրությունը և չապացուցելու դեպքում ազգայնացնել հարստությունը:
4. Եթե անմիջապես օրենք հրապարակվի, որ դատական համակարգում որևէ անարդարության դրսևորման կամ կաշառքի դեպքում դատավորը կդատապարտվի կամ մահապատժի կամ ցմահ անազատության: Մացոյակերպերի մասին չեմ խոսում, նրանք պետք է հեղափոխության առաջին իսկ օրը դատվեն, իսկ անարդար դատվածներն ու քաղբանտարկյալներն ազատվեն: Այս կետում կարևորագույն պայման է Մարտի մեկի մեղավորների պատիժ սահմանելը և հրապարակում նրանց դատ ու դատաստանի ենթարկելը: Սա աննախադեպ հավատ կներշնչի ժողովրդին և ցանկացած հրեշ կիմանա, որ ժողովրդի դեմ դուրս գալու արդյունքում պատիժը չի ուշանալու:
5. Հանրաքվե անցկացնել և ժողովուրդն ինքը թող որոշի թե որ ուղղությամբ է ուզում, որ երկիրը զարգանա: 
Այս 5 կետերը կատարելուց հետո արդեն կարելի է բարեփոխումների և օրենքների միջոցով շարունակել Հայաստանի վերականգնումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել