Չնայած սահմանադրական բարեփոխումները աստիճանաբար հետաձգվում են իշխանությունների կողմից, բայց թե բարեփոխումների հանձնաժողովի անդամները, թե իշխանությունների տարատեսակ սպասարկուներ շարունակում են պնդել, թե բարեփոխումներին դեմ արտահայտվողները չեն կարդացել հայեցակարգը և բովանդակային քննարկման մեջ չեն մտնում, այլ միայն դեմ են արտահայտվում, չունեն հակափաստարկներ, թե ինչով է հայեցակարգը վատը կամ ինչու այդ բարեփոխումները չպետք է իրականություն դառնան: 
Բերեմ գլխավոր պատճառը, որպեսզի վերոնշյալ սուբյեկտների համար մեկընդմիշտ հասկանալի լինի: Ներկայիս Սահմանադրությամբ նախատեսվում է, որ նախագահը 2 ամգամից ավել իրավունք չունի անընդմեջ վերընտրվել այդ պաշտոնում, իսկ Սահմանադրական բարեփոխումներով և կառավարման համակարգի փոփոխություններով այդ արգելքը վերանում է, ինչը հնարավորություն կտա նույն կուսակցության կազմում անընդհատ վերընտրվել ու ցմահ կառավարել, ինչը ոչ քաղաքական ուժերը, ոչ էլ ՀՀ քաղաքացիները չեն ուզում և թույլ չեն տալու:
Իսկ սա հասկանալու կամ կարծիք արտահայտելու համար, վստահեցնում եմ, հայեցակարգը կարդալու կարիք չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել