Օրերս սահմանադրական բարեփոխումների թեմայով տեղի էին ունենում քննարկումներ, որի շրջանակներում տեսակետները ու կարծիքներ եղան և ոչ իշխանական ուժերի և իշխանությունների կողմից:

Մասնավորապես սահմանադրական բարեփոխմների վերաբեյալ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարեց «Ոչ միայն իշխանության ներկայացուցիչ, այլև հանձնաժողովի անդամ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով նման պնդում է անում, պետք է կարողանա այդ հայեցակարգի մեջ հայտնաբերել համապատասխան հատված որը մտահոգության տեղիք է տալիս» :
Այս քննարկումների շրջանակներում ոչ իշխանական ուժերի կողմից իր դիրքորոշումը հայտնեց ՀՀ առաջին նախագահը: Նա հստակ ասեց, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին և չի պատրաստվում ծանոթանալ հայեցակարգին: Նա նաև տեսակետ հայտնեց. «միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կարող է ասել, որ այս ամենն արվում է երկրի ու ժողովրդի բարօրության համար» :

Կածում եմ, որ ցանկացած պարագայում, ցանկացած հարցի շուրջ, եթե կան տարաձայնություններ,ապա քննարկումները կբերեն հարցի խելամիտ լուծմանը: Ակնհայտ է, որ ոչ իշխանական ուժերը այսօր հնարավորություն ունեն հասնել իրենց նպատակին, այսինքն փոփոխել այն կետերը որոնց հետ փաստացի իրենք համաձայն չեն: Սակայն այստեղ պարադոքս է, քանի որ նրանք այսօր պարզապես հապաղում են իշխանությունների հետ նստել քննարկման սեղանի շուրջ: Ու՞մ են սպասում, ի՞նչ խանգարող հանգամանք կա: 
Կարծում եմ, դեմ լինել առանց հայեցակարգը ընթերցելու, կետերին ծանոթանալու և այդ կետերի շուրջ փոփոխություններ անելու մի փոքր տարօրինակ է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել