Կանխատեսելին սկսվեց: "Անկախ" փորձագետների միջոցով, հիմա սահմանադրականի հաստատման հետաձգումը սկսելու են բացատրել հազար ու մի բանով, բացի նրանից, որ Հրապարակում հավաքված մարդիկ կարողացան խախտել Սերժի պլանները, իրենց կամքը պարտադրել իշխանությանը, որոշակի հաջողության հասնել: Ճիշտ այդպես աշխարհիս ամենայլմոլորակային պատճառներով "բացատրում էին" Տիգրան Սարգսյանի հրաժարականը, սահմանադրականի հայեցակարգի ներկայացման հետաձգումը հուլիսից հոկտմեմբեր: Ինքնիշխանությունից ճառելով, Հայաստանի ժողովրդից ուզում են զրկել իրա սուբյեկտությունը՝ մենք ոչինչ չենք որոշում, ամեն բան բացատրվում է գեոպոլիտիկ եւ այլմոլորակային պատճառներով: Ինչպես որ կա գիտության եւ կեղծ գիտության կռիվ, նույն կերպ էլ ընթանում է վերլուծության եւ կեղծ վերլուծության կռիվ: Ունեցեք ցանկացած քաղաքական դիրքորոշում, բայց էս պատերազմում տարբերեք վերլուծական վարկածը (որը կարող է ճիշտ կամ սխալ դուրս գալ), քարոզչական կեղծիքից (որը ճիշտ ու սխալի խնդիր չունի ի սկզբանե): Հրապարակում հավաքված Հայաստանի քաղաքացի՛ն է ստիպել Սերժին հետաձգել սահմանադրական փաթեթի հաստատումը, եւ ուրիշ ոչ մի ուժ աշխարհում: Ժողովրդին դա հաջողվել է որոշ բարենպաստ հանգամանքների համընկմամբ, որոնց մասին նախորդ ստատուսներիցս մեկի քոմենթում եւ հոդվածներումս գրել եմ, բայց փաստը հրապարակի առաջին հաջողությունն է, ոչ թե այլմոլորակային կեղծ վերլուծությունների հրամցրած վարկածները, որոնցով, վստահ եմ, կհեղեղեն դաշտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել