Ֆլորա Մարտիրոսյանը գործ էր սկսել ցեղասպանության ճանաչման հետ կապված, մեծ միջազգային պրոյեկտ, մահացավ, տարօրինակ հանգամանքներում։ Վարդան Հովհաննիսյանը վերսկսել էր իր հեղինակած՝ «Վարդանանք» շարքը՝ հայագիտական ու հայանպաստ կարևորագույն հաղորդումներից մեկը՝ մահացավ, էլի հիվանդությունից։ Լևոն Հայրապետյանը, զբաղվում էր ցեղասպանության ճանաչման հարցով և նաև կոնկրետ օգնություն էր ցույց տալիս Արցախին և Հայաստանի զարգացմանն էր նպաստում՝ բռնեցին, ի դեպ էլի վատառողջ է... էս շարքն էլի կարելի է շարունակել... ու ոչ միայն նորագույն շրջանի դեպքերից կարող ենք խոսել, այլև ասենք, Խորենացուց, Նարեկացուց, Կոմիտասից, Սևակից, Չարենցից.... Մի քիչ տարօրինակ չի՞։ Ժամանակը չի՞ խելքներս գլուխներս հավաքենք ու գնահատենք մեր մտավորականությանը, ու լուսի գազի թանկացումներից, միտինգին ուռա կամ ամոթ գոռալուց զատ, կոնկրետմի քիչ այլ հարթությունից նայենք ամեն հարցի։ Էս պատերազմը նոր չի, էս պատերազմը չի հնացել, էս պատերազմը չի կարելի պարտվել... Սա Բարու և Չարի պատերազմն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել