Կորած քաղաքական գործիչները կան, հատկապես հանրապետական կուսկացությունից, կամ էդ կուսակցության խորհրդարանական խմբակցությունից, որ նստում են ու լուրջ դեմքով պնդում, թե իբր Արցախի եւ ՀՀ-ի միեջև մաքսակետ չի լինելու: Ասա դուք ինչ գիտեք, որ չի լինելու: Էդ ե՞րբ եք Հայաստանի հետ կապված լուրջ փոփոխություններից նախապես տեղյակ եղել, որ հիմա էդպես վստահ խոսում եք: Դուք սկի հաստատ չգիտեք վաղը ՀՀԿ-ում կլինե՞ք, թե՞ կուսակցությունից «ինքնակամ» դուրս կգաք, էլ ուր մնաց մաքսակետ լինել չլինելու մասին հստակ բան իմանաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել