Երիտասարդ ավտրալացին ակամա իր հետ անսովոր հուշանվեր է բերել արձակուրդից։ 21-ամյա Դիլան Թոմասը Բալի կղզուց տուն է վերադարձել որովայնի վրա հսկայական սպիով։ Պորտի հատվածից մինչև կուրծքը ձգվող կարմիր գիծը, ինչպես հայտում է Independent-ը, իրենից «թունել» է ներկայացնում, որը «փորվել է» տրոպիկական սարդի կողմից։
Իր ճամփորդության ընթացքում Թոմասը ստիպված է եղել բժշկի դիմել։ Բժիշկը կարծել է, թե երիտասարդին ինչ-որ միջատ է կծել ու նրան հակահիստամինային քսուք է նշանակել։ Սակայն մաշկի վնասված հատվածը, որը իսկզբանէ կծած հետքի տեղ էր ընդունվել, չի առողջացել, այլ միայն իր չափերով ավելի է մեծացել, որից հետո «սպին» սկսել է փքվել, ու Թոմասը նորից բժշկի է դիմել։

Բժիշկ-դերմատոլոգը ավստրալացու մաշկի տակ տրոպիկական փոքրիկ սարդ է հայտնաբերել ու այն հեռացրել։ Բժիշկը պարզել է, որ սարդը երիտասարդի օրգանիզմ է ներթափանցել սպիի միջով, որը մնացել էր կույրաղիքի վիրահատությունից հետո։
Տուն՝ Ավստրալիա, վերադառնալուց հետո երտասարդը լրագրողներին պատմել է. «Ինձ հեշտ չէ վախեցնելը, սակայն ես ինձ այնպես էի զգում ասես ինձ խոշտանգեին, դա շատ տարօրինակ զգացում էր՝ միայն այն գիտակցությունը, որ ինչ-որ բան ապրում էր իմ մարմնում։ Ավստրալացու խոսքերով սարդը լուցկու հատիկի գլխիկից փոքր ինչ մեծ է եղել։

Այժմ Թոմասը նամակի է սպասում Բալիի Միջազագային բժշկական կենտրոնից։ Մասնագետները վերցրել են սարդին հետազոտելու նպատակով ու խոստացել ավտրալացուն տեղեկացնել, թե որ տեսակին է պատկանում այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել