Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով հայտնի է իր էպատաժային և սկանդալային վարքով ու տարօրինակ սանրվածքով, հերթական անգամ սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ իշխանություններին և մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Էբոլայի դեմ պայքարի անարդյունավետության համար։
Մասնավորապես, Թրամփը՝ թվիթերյան իր էջում Օբամային խելագար է անվանել ու իր կասկածն է հայտնել Օբամայի՝ հոգեպես առողջ լինելու հանդեպ, հիմնավորելով դա նրանով, որ Օբաման մինչ օրս թույլ չի տալիս արգելել Էբոլայի համաճարակի տարածում ունեցող աֆրիկյան երկրներից դեպի ԱՄՆ կատարվող չվերթները։
Սա առաջին անգամը չէ, որ Թրամփն անդրադառնում է Էբոլայի ու չվերթների չեղարկելու հիմնախնդրին։ Թրամփը նախկինում էլ քննադատել է Օբամային, բայց բաց տեքստով խելագար՝ առաջին անգամ է անվանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել էր, որ չվերթները կասեցնելու կարիք չկա, իսկ ամերիկյան օդանավակայններում ձեռնարկվող հակաէպիդեմիկ միջոցներն ադեկվատ են։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել