Այդքան մեծ աղմուկ բարձրացրած հայեցակարգը այդպես էլ մասնագիտական քննարկման չարժանացավ: 
Ոչ իշխանական ուժերը հայտարարեցին, որ Սահմանադրական բարեփոխումները արվում են, որպեսզի իշխանությունները « Սահմանադրությունն իրենց հագով փոխեն»:

Եթե ոչ իշխանական ուժերը սա ասում են ուղղակի ասելու համար դա հարցի մի կողմն է, բայց եթե լուրջ են տրամադրված, ապա պետք է ընթերցել հայեցակարգը, որպեսզի գտնեն համապատասխան կետ կամ հատված, որը նման մտահոգության տեղիք կտա:
Գիտե՞ք, փնովել կարելի է ցանկացած բան, առանց ուսումնասիրելու: Եթե ոչ իշխանական ուժերը լրջորեն մոտենային այս հարցին, ապա կուսումնասիրեին, վերջ ի վերջո կընթերցեին հայեցակարգը, կգտնեին թերի կողմերը և կբարձրաձայնեին: Քանի որ եռյակի, այսպես ասված օրակարգը նվիրված էր լինելու սահմանադրական բարեփուխումներին, ապա կարծում եմ, որ արդեն չէր խանգարի նրանց անցնել հարցի մասնագիտական քննարկմանը՝ հռետորական ճառերի ու հեռահար քննադատությունների փոխարեն:

Մասնավորապես ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած միտքը, մեջբերեմ. «միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կարող է ասել, որ այս ամենն արվում է երկրի ու ժողովրդի բարօրության համար» միգուցե առաջնորդը ծանոթանա՞ր փաստաթղթին: 
Ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն չի ծանոթացել փաստաթղթին, այլ նաև նպատակ չի դրել իր առաջ ծանոթանալու, այդ իսկ պատճառով գնահատականների որակը այդպիսին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել