Մարկ Ցուկերբերգը 2004թ․-ին ուսանողական հանրակացարանի իր սենյակում սոցիալական ցանց ստեղծեց, որն այսօր օրեկան միջինում 800 միլիոն օգտատեր ունի և, որի արժեքն այսօր 200 միլիարդ դոլար է կազմում։ Իսկ ո՞րն է Ցուկերբերգի հաջողության գաղտիքը. սա կարող ենք պարզել տարբեր հարցազրույցների ժամանակ նրա հնչեցրած մտքերից։

Mark Zuckerberg

Այնպիսի աշխարհում, որն այսքան արագ է փոփոխվում,  միակ ռազմավարությունը, որը երաշխավորում է ձախողումը ռիսկերի չդիմելն է։

«Հարցն այն չէ, թե ինչ ենք մենք ցանկանում իմանալ մարդկանց մասին, այլ թե ինչ են մարդիկ ցանկանում պատմել իրենց մասին»։

Ես բառացիորեն Ֆեյբուքը կոդավորել ու գործարկել եմ ուսանողական հանրակացարանի  իմ սենյակում։ Ես ամսեկան 85 դոլարով սերվեր վարձեցի ու այն ֆինանսավորեցի՝ կայքում գովազդ տեղադրելով։ Դրանից ի վեր մենք ֆինանսավորվում ենք՝ կայքում գովազդներ տեղադրելով։

«Ձեր բակի մոտ մեռնող սկյուռն ավելի համապատասխան կարող է լինել ձեր շահերին, քան Աֆրիկայում այս պահին մեռնող մարդիկ»։

Արագ առաջ շարժվեք ու իրեր կոտրեք։ Մինչև ինչ-որ բան չկոտրեք, չեք կարող արագ առաջ շարժվել։

«Սա մի փոքր հակասական է կարող է հնչել, սակայն ես նախընտրում եմ լինել այնպիսի մարդկանց շրջանում, որտեղ մարդիկ կթերագնահատեն մեզ: Դա մեզ ավելի ազատ հնարավորություն կտա դուրս գալու ու մեծ խաղադույքներ անելու, որոնք կզարմացնեն մարդկանց»։

Մարդիկ կարող են իսկապես խելացի լինել, կամ ուղղակիորեն կիրառելի կարողություններ ունենալ, սակայն եթե նրանք չեն հավատում դրանց, նրանք երբեք ջանասիրաբար չեն աշխատի։

«Ֆիլմում մարկանց չի հետաքրքրում, թե ինչ են ասում քո մասին, կամ էլ, նույնիսկ, թե ինչ ես դու ասում, այնպես չէ՞։ Նրանց հետաքրքրում է, թե ինչ ես դու կառուցում»։

Բոլորին թվում է, թե Սիլիկոնային հովիտն այն վայրն է, որտեղ պետք է աշխատել, սակայն դա միակ վայրը չէ, որտեղ կարելի է գործել։ Եթե ես միայն հիմա սկսեի, ես Բոստոնում կմնայի։ Սիլիկոնային հովիտի կենտրոնացվածությունը կարճաժամկետ է ու դա ինձ անհանգստացնում է։

«Հարցը, որը ես գրեթե ամեն օր ուղղում եմ ինքս ինձ. «Արդյո՞ք անում եմ ամենակարևոր բանը, որ կարող էի անել»»: Եթե ես չզգամ, որ աշխատում եմ ամենակարևոր խնդրի շուրջ, որտեղ ես կարող եմ օգտակար լինել, ես լավ չեմ զգա այն բանի համար, թե ինչպես եմ ծախսում ժամանակս»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել