Tert.am-ը գրում է․

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում տեղ գտած մի դրույթի սահմանադրականությունը Պաշտպան Կարեն Անդրեասյանը վիճարկել է Սահմանադրական դատարանում, ինչի արդյունքում այն ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ 

Մասնավորապես, նշվում է, որ մինչ օրս կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ժառանգները մահվանից 12 ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում չդիմելու ժամանակ զրկվում էին իրենց հասանելիք գումարը ստանալու հնարավորությունից: Արդյունքում խախտվում էր թե՛ ժառանգատուների, թե՛ ժառանգների սեփականության իրավունքը: 

Նախկինում կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված թոշակը վճարվում էր այն ժամանակ, երբ ժառանգներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում էին անձի մահից հետո՝ 6 ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում վերոնշյալ գումարը ժառանգները կարող էին ստանալ 12 ամսում՝ արդեն որպես ժառանգություն: 

Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է չվճարված կենսաթոշակը սահմանված 12 ամսից հետո ժառանգելու երկու բացառություն. 

Ժառանգն առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունում է մնացած բոլոր ժառանգների համաձայնությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել