Ո՞վ կբացատրի, ի՞նչ ա նշանակում կամ ի՞նչից ելնելով ա կառավարությունը մերժում այլ խմբակցությունների ներկայացրած օրինագծերը, երբ մի շաբաթ հետո համարյա նույնը ներկայացնում են ՀՀԿ-ի անունից ու կողմ են քվեարկում: Ու խոսքը ոչ թե ինչ-ինչ պատճառներով մերժելու, ավանդական «փող չկա»-ների մասին ա, այլ ուղղակի կոմպլեքսավորվածություն կա, որ հանկարծ ուրիշների ասածին «հա» չասեն, իշխանությունը իրանք են ու ինչ ուզեն կընդունեն, թեկուզ եթե նույն բանն են ուզում, գոնե իրանց ասածով լինի: Եթե օրինակ որոշողներն ու քվեարկողները մինչև 7-8 տարեկան նեղացկոտ ու կապրիզնի երեխեք լինեին, իրոք չէի զարմանա, բայց ո՞նց կարա ՀՀ Կառավարությունը էսքան պրիմիտիվ աշխատի: Ի վերջո Դուք ՀՀ Կառավարություն եք, ոչ թե ՀՀԿ կառավարություն ու աշխատում եք ամբողջ ժողովրդի համար ու ժողովրդի հաշվին, ոչ թե ՀՀԿ-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել