Թուրքիայում օտարերկրյա ներդրողները, ովքեր մինչեւ մինչեւ 2013 թ Թուրքիան համարում էին համեմատաբար անվտանգ երկիր ներդրումներ անելու համար,հիմա ավելի են անհանգստացած իրենց ներդումների համար,քանի որ գնալով Թուրքիան ավելի է ընկղմվում տնտեսական և պատերազմական քաոսի մեջ:
«Այս միջէթնիկական ցնցումներից մենք շատ ենք մտահոգված», - ասել տնտեսագետ Աթիլլա Յեշիլադան Նյու Յորքյան գործընկերների հետ հանդիպման ժամանակ: 
«Դժվար օրեր են սպասվում Անկարային, ներդրողներն ի վերջո տեսնում են իրականությունը՝ քաղաքական և ռազմական առկա ռիսկերն երկրում, և մեծ ռիսկ են համարում երկրում ներդրում կատարելը: 
Արդեն թուրքական լիրան 2.5 տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ, Ստամբուլի արժույթների շուկայում առք ու վաճառքի ցուցանիշը նվազել է շուրջ 3 տոկոսով:Սեպտեմբերին օտարերկրյա ներդրողները վաճառվել 500 մլն ԱՄՆ դոլլարի անշարժ գույք :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել