Թթվասեր. սնուցում, հարթեցում մաշկի բոլոր տեսակների համարCosmo.am-ը գրում է․

Թթվասերը ոչ միայն համարվում է, այլ նաև հաանդիսանում է հիանալի միջոց մաշկը խնամելու համար: Հարկավոր է միայն լինել հաամբերատար, և արդյունքն անպայման կգոհացնի. մաշկը կդառնա հարթ, նուրբ և մետաքսե:
Ամենակարևոր նախապայմանը պարբերաբար օգտագործելն է, առանց երկարատև դադարների: Թթվասերը հարկավոր է ոչ միայն չոր մաշկին, ինչպես կարող են կարծել շատերը, կոմբինացված և յուղոտ մաշկերին էլ այն «դուր կգա», քանի որ պարունակում է վիտամիններ, հանքային նյութեր, օգտակար սպիտակուցներ, որոնք կարող են բարելավվել ցանկացած տիպի մաշկը:

Չոր մաշկ

Մաշկի արտահայտված չորության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել բարձր յուղայնության թթվասեր. այն մաշկին կտա անհրաժեշտ սնուցումը, կհարթեցնի մանր անհարթությունները, կնճիռները: Կարելի է քսել դեմքին և պարանոցին հենց միայն թթվասերը, չենք մոռանում` որքան բարձր է յուղայնությունը, այնքան լավ:

Վերցրու քեզ անհրաժեշտ քանակի թթվասերը, մի փոքր տաքացրու, որպեսզի հասնի սենյակային ջերմաստիճանի: Մաշկդ նախ լվա տաք ջրով: Ապա տարածիր թթվասերը, թող այն մինչև ներծծվելը: Դա կտևի մոտ 10-15 րոպե: Այնուհետև կարող ես լվանալ, քսել սնուցող քսուք և մոտ կես ժամ պարկել հանգիստ վիճակում: Այդպես օգտակար նյութերն առավելագույնս լավ կգործեն:

Խոնավեցնող, հարթեցնող և սնուցող ազդեցություն է ունենում թթվասերից և կարտոֆիլից դիմակ:. Վերցրու կարտոֆիլը, եփիիր այն, ցանկալի է գոլորշու վրա, ապա տրորիր, դարձրու միատարր պյուրե և խառնիր մետ 100 մլ թթվասերի հետ: Տաք վիճակում քսիր դեմքիդ, թող 20-25 րոպե, ապա լվա տաք ջրով:

Քո մաշկը շատ «կսիրի» նաև խմորիչով դիմակը: խմորիչի մեջ կա մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ, այն հիանալի մաքրում է ցանկացած տեսսակի մաշկը: 1 տուփ չոր խմորիչը խառնիր ոչ շատ յուղոտ թթվասերի հետ, ստացիր շիլլայի զանգված, ապա քսիր դեմքիդ: 20-25 րոպե անց լվա տաք ջրով: Պարբերաբար օգտագործելու դեպքում կունենաս նուրբ և հարթ մաշկ:

Նորմալ, կոմբինացված մաշկ

Այնպես, ինչպես չոր մաշկի համար, այս տեսակ մաշկին ևս շատ օգտակար կլինի միայն թթվասերով դիմակը: Նորմալ մաշկի համար ճիշտ յուղայնությունը 20%-ն է: Սենյակային ջերմաստիճանի հասցրած թթվասերը տարածիր նուր շարժումներով դեմքիդ և պարանոցիդ մաշկին, թող 15 րոպե, ապա լվա տաք ջրով:

Դիմակ ձվի դեղնուցով, թթվասերով և վարսակի փաթիլներով. 2 ճ/գ վարսակի փաթիլներին խառնիր կես բաշակ թթվասեր և մոտ 20 րոպե դիր տաք տեղ: Ապա ավելացրու ձվի դեղնուցը և 1 թ/գ մեղր: Լավ խառնիր և քսիր դեմքիդ, 15 րոպե անց լվա տաք ջրով:
Թթվասեր և մրգեր. 2 ճ/գ թթվասերին կարող ես ավելացնել, օրինակ, մի քանի հատիկ խաղող, լավ խառնիր, թող մի որոշ ժամանակ, ապա քսիր մաքուր մաշկիդ: 10-15 րոպե անց լվա տաք ջրով և քսիր խոնավեցնող քսուք:

Յուղոտ մաշկ

Այս տեսակ մաշկի հավար վերցնում ենք իհարկե ամենացածր յուղայնության թթվասերը. Այն կարող է անգամ օգնել նեղացնել ծակոտիները:
Թթվասեր և լոլիկ. Լոլիկը հիանալի նեղացնում է լայն ծակոտիները: Միջին լոլիկից հեռացրու կաշին (կարող ես դա անել եռման ջրի օգնությամբ), տրորիր այն, ավելացրու 1 ճ/գ թթվասեր, քսիր մաքուր մաշկիդ, 15 րոպե անց լվա տաք ջրով: Այս դիմակից առաջ լավ է դեմքը պահել տաք գոլորշու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել