Պոչամբարների վերամշակման նախագիծ. նոր աշխատատեղեր, նվազեցված բնապահպանական ռիսկեր

Այսօր գործադիրըը հավանություն է տվել «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին: ՀՀ կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը և «Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդես են գալիս մի ծրագրի շրջանակում, որի նպատակն օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակումն է: Ներդրումները կարող են կազմել շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 1800 աշխատատեղ:

Այս նախագիծը կյանքի կոչվելու պարագայում կարող է լինել իրապես աննախադեպ միջոցառում մի քանի առումներով: Առաջին հերթին խոսքը վերաբերում է տնտեսությունում մեծածավալ ներդրումների մասին, ինչը կարող է ապահովել ոչ միայն զբաղվածության զգալի աճ, այլև նպաստել հանքարդյունաբերության ոլորում վերամշակվող սեգմենտի աճին: Մյուս կողմից տարիներ շարունակ Հայաստանում ամեանաակտուալ խնդիրներից մեկը՝ պոչամբարների խնդիրը կարող է իր լուծումը ստանալ և մոտ երկու տասնյակի հասնող պոչամբարների թափոնը այլևս չսպառնա շրջակա միջավայրին: Իսկ վերջինս վնասակար է շրջակա միջավայրի համար, քանի որ պոչամբարներում առկա մի քանի հարյուր միլիոն խորանարդ թափոնը բնապահպանական առումով լուրջ ռիսկեր է պարունակում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել