32-ամյա Ուեսլի Ջոյը, ձերբակալությունից հետո փորձելով կյանքում որևէ բարի գործ կատարել, որոշեց զոհաբերել սեփական երիկամը 2 երեխաների մորը` Սալլի-Էնն Գրեյնջերին:Бывший преступник отдал почку женщине ради искупления грехов преступник, женщина, пожертвование, донор, почка Երկուսն էլ չգիտեին միմյանց գոյության մասին մինչ այն պահը, երբ Սալլին` երկու երեխաների հուսահատ մայրը, դիմեց տեղական ամսագրին` աղերսանքով և հույսով, որ կկարողանա երիկամի փոխպատվաստման համար դոնոր գտնել, առանց որի նա այլևս չէր կարող ապրել: Այդ հոդվածին արձագանքեց 10 մարդ, որոնց մեջ հայտնվեց նաև նախկին բանտարկյալ Ուեսլի Ջոյը:

Бывший преступник отдал почку женщине ради искупления грехов преступник, женщина, пожертвование, донор, почка

Այժմ Գրեյնդերը Բիրմինգհեմի Էլիզավետա Թագուհի հիվանդանոցում բուժման կուրսեր է անցնում և նշում է, որ անսահման երջանիկ է` հնարավորություն ունենալով տեսնել, թե ինչպես են մեծանում իր աղջիկները, որոնք այժմ 14 և 10 տարեկան են: «Ես չգիտեմ` ինչպես հայտնեմ իմ երախտագիտությունը: Ինձ զարմացրեց այն, որ անծանոթը ցանկացավ ինձ համար դոնոր հանդիսանալ: Ես կարծում էի, որ միայն ֆիլմերում է այդպես լինում»: 
Бывший преступник отдал почку женщине ради искупления грехов преступник, женщина, пожертвование, донор, почка

Այս տղան` Ուեսլին, նախկին զինվորական է: 2004թ. նա ձերբակալվեց` բռնությամբ հարձակում գործելու համար և դատապարտվեց 4 տարի ազատազրկման: Ազատություն ձեռք բերելուց հետո` նա ամբողջովին փոխեց իր կյանքը:Бывший преступник отдал почку женщине ради искупления грехов преступник, женщина, пожертвование, донор, почка

Ջոյը եղավ այն տաս մարդկանցից մեկը, որոնք համաձայնեցին զոհաբերել իրենց երիկամը երկու երեխաների մահացող մորը, սակայն, ինչպես ցույց տվեցին անալիզի արդյունքները, նա հանդիսացավ միակ համապատասխան դոնորը:
Бывший преступник отдал почку женщине ради искупления грехов преступник, женщина, пожертвование, донор, почка

Սալլին մանկությունից պայքարում էր երիկամների ծանր հիվանդության դեմ, տարել էր դրանց փոխպատվաստում և ստիպված էր ընդունել տոքսիկ դեղամիջոցներ, որոնք, արդյունքում, բերեցին երիկամային անբավարարվածության: Շաբաթական երեք անգամ կինը դիալիզի բուժման կուրս էր ընդունում և արդեն, երբ որոշեց հայտարարություն տեղադրել ամսագրում, նրա կյանքը թելից էր կախված:
Бывший преступник отдал почку женщине ради искупления грехов преступник, женщина, пожертвование, донор, почка

Իր իսկ խոստովանմամբ` երբ Ուեսլին (չորս երեխաների հայրը), կարդաց այդ պատմությունը, նայեց իր երեխաներին և պատկերացրեց` ինչպիսին կլիներ նրանց վիճակը, երբ վերջիններս կորցներին իրենց մորը:Бывший преступник отдал почку женщине ради искупления грехов преступник, женщина, пожертвование, донор, почка

«Ես մտածում էի, որ շատ են անցյալում գործած վատ արարքներս, և հիմա եկել է ինչ-որ բարի գործ անելու ժամանակը: Օրինակ, փրկել ինչ-որ մեկի կյանքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել