Հարկային ինստիտուտը, վարչարարությունը հասցնելով ռեկետի մակարդակի, տարիներ շարունակ արհամարհական վերաբերմունք էր դրսևորում հաշիվ-ֆակտուրաների հանդեպ կամ, ավելի ճիշտ ասած, ապրանք ձեռք բերելու հիմքերի վրա։ Սկսած ստուգումներից ու վերջացրած մաքսային սահմանի վրա սեփական գին, մեթոդ ու մաքս-հարկի որոշման սկզբունքի կիրառմամբ՝ հարկայինը տարիներ շարունակ մի բան է ասել՝ հիմքդ հիմք չեմ ընդունում։ Նմանապես, հարկ հավաքելիս զանգում ու ասում են՝ պլանն այսքան է՝ խնդրում եմ փոխանցեք։ Նոր բացված կամ վնասով աշխատող ձենարկությանը ստիպում են ավանսով շահութահարկ վճարել։ Օրինակները շատ են։
Արդյունքում, տարիներ շարունակ տնտեսվարողները հարմարվել են ռեկետի ինստիտուտին։ Հասկացել են, որ ոչ միայն թղթաշրջանառությունը, այլև հաշվապահությունը դեռևս երաշխիք չէ, որ հարկայինի հետ օրենքի տառով ես շփվելու։ 
Հարկն ընդհանրապես կորցրել է տնտեսական գործունեության հետ կապը, մնացել է դրա միայն ֆիսկալային գործառույթը, այն էլ ռեկետի մեթոդներով։
Ու այսօր կառավարությունը զարմանում է տնտեսվարողի վերաբերմունքից, երբ, շրջանառության հարկի դրույքաչափը իջեցնելով, փաստաթուղթ է պահանջում ու նրան ասում են՝ ՉԵՆՔ ուզում։ 
Հենց վաղը պատրաստ եմ Իբեյից $5000-ով ավոմեքենա գնել ու բերել սահման, արդյո՞ք հաշիվ-ֆակտուրաս հիմք կընդունեն ու կվճարեմ համապատասխան մաքսատուրքը /10%/, թե՞ ... 
Ինչպես ասում են, առաջինը դու սկսիր ֆինանսական փատաթղթերը հարգել հարգելի հարկային, ու հետո պահանջիր մյուսներից։

ՀԳ
Իսկ թե հարկայինը չգիտի, թե ինչու չպիտի մի քսան տոկոս էլ ԱԱՀ վճարեմ, ստիպված պիտի դասախոսեմ հարկերի տնտեսական ֆունկցիայի ու ռեկետի տարբերության մասին ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել