Բա ստրուկը էլ ոնց է լինում, հո պոզ ու պոչ չպետք է ունենա: Հայաստանում պետք է լինի մեկ պայքար, դա է. աղքատների պայքարը անօրինական ճանապարհներով հարստացածների դեմ, որի շոշափելի արդյունքը պետք է լինի նրանց ունեցվածքի բռնագանձումը/իհարկե օրինական ճանապարհներով/: Ես չգիտեմ, թե ով ինչի համար է պայքարում, նույնիսկ չգիտեմ, թե ինչ նկատառոումներով է պայքարում, կամ պայքարում է, թե չի պայքարում, միգուցե ձև է տալիս, կամ պայքարի շնորհիվ սեփական խնդիրներն է լուծում, սակայն մի բան պարզից էլ պարզ է՝մենք վերանում ենք: Վերանում ենք, քանզի ստրուկ ենք դարձել մի խումբ /լեվի/ հարուստների մոտ, կցանկանան հաց ուտենք` կուտենք, չեն ցանկանա` սովից կսատկենք, ինչպես իրենք են սիրում հաճախ օգտագործել այս արտահայտությունը, երբ իրենց չգիտես թե ինչու թվում է, որ մենք հաբռգել ենք, բա էլ ստրուկը ոնց է լինում, հո պոզ չպտի ունենա: Այս երկրում պայքարի մի տեսակ պետք է լինի, դա է՝աղքատների պայքարը անօրինական ճանապարհով հարստացածների դեմ: Մենք ընդամենը մի խնդիր ունենք՝ ամեն գնով վերադարձնել մեզանից գողացած գումարները: Ստրուկների պայքարը ընդդեմ կոռուպացվածների առջևում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել