Այն որ խորհրդարանական կառավարման մոդելն ընդունելի էր ընդդիմության համար փաստ է, և ահա հենց իշխանությունը սկսեց դա համարել ընդունելի, ընդդիմության համար այդ պնդումը դարձավ անընդունելի: 
2012թ.-ին խորհրդարանական ընդդիմության ուժերը նման հայտարարություններով հանդես եկան ու որոշեցին հանդիպում քննարկումներ անցկացնել, որ շուտափույթ փոխեն երկրի կառավարման կարգը: 
Բանից պարզվում է ուժերից մեկը՝ ԲՀԿ-ն, տակտիկական քայլ էր անում, մյուսը՝ ՀՅԴ-ն լուրջ էր ընդունել, իսկ «Ժառանգությունը» պատրաստ է քննարկել, ՀԱԿ-ը դեմ էր ու դեմ է այսօր: Հետաքրքրական է, որ 2 տարի անց ուժերի մոտ մտադրությունը խորհրդարանական կարգին անցնելու հարցում փոխվել է, իսկ ահա մոտիվացիան չի փոխվել, այսինքն՝ նորից ԲՀԿ-ն տակտիկական քայլ է անում, ՀՅԴ-ն լուրջ է ընդունել, Ժառանգությունը պատրաստ է քննարկել, իսկ ՀԱԿ-ը դեմ է: 
Եթե հիմա իշխանությունը հայտարարի, որ այնուամենայնիվ խորհրդարանական կարգին չեն անցնում, կիսանախագահականը լավ մոդել է, ընդդիմադիրները ի՞նչ են պնդելու, համաձայնվելո՞ւ են իշխանության հետ, թե՞ կրկին հիշելու են 2012թ.-ի իրենց մոտեցումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել