Կինը զիջել է ամուսնուն. Ձյունաշողում գյուղապետ են ընտրումArmnewsTV.am-ը գրում է.

Երկու թեկնածու` երկուսն էլ մի տնից: Ձյունաշող համայնքի ղեկավար դառնալու ցանկություն միայն Գրիգորյան ամուսինները հայտնեցին: Փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելուց օրեր անց` մի թեկնածուն հրաժարվեց պայքարից: Զիջողը կինն էր: Յանա Գրիգորյանը դուրս եկավ պայքարից, բայց արդեն հասցրել է գյուղը ղեկավարել, այն էլ ութ տարի: Ամուսինը համայնքը ղեկավարելու գործը կնոջ հետ համարյա թե հավասար կիսել է: Գարիկ Գրիգորյանը գյուղապետի տեղակալն է:

Ձյունաշողի բնակիչների համար Գարիկ Գրիգորյանի առաջադրվելը բոլորովին էլ անակնկալ չէր: Հիմնականում անասնապահությամբ զբաղվող ձյունաշողցիներին պաշտոնը չի հետաքրքրում: Ձյունաշողի համայնքի ղեկավարի միակ թեկնածուի միակ նախընտրական խոստումը` ճանապարհի նորոգումն է: Ձյունաշողն ունի 149 ընտրող: Համայնքի ղեկավարի ընտրությունը հոկտեմբերի 19-ին է:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել