Այսօր լրատվական կայքերից մեկը տարածել էր մի նյութ, որտեղ նշվում էր, որ Հայաստանի ձու արտադրողները խուճապի մեջ են:

Հետաքրքրված լինելով տվյալ ոլորտով՝ փորձեցի գոնե ինձ համար վերլուծել այս նորությունը և մի քանի հակափաստարկներ գտա:
Քանի որ հեղինակը չի նշում թե կոնկրետ որ տնտեսությունների մասին է խոսում. ֆերմերական՝ տնական ձու արտադրող, թե խոշոր ֆաբրիկաների, տեղեկությունը վերլուծեցի՝ այն վերագրելով երկու սուբյեկտներին:

1.Ֆերմերներ. բոլորիս հայտնի է, որ ֆերմերների հատակային պահվող թռչուններից ստացվող մթերքը շուկայում ունեցել է և ունի բարձր արժեք: Ավելին՝ կոնկրետ մեզ հետ աշխատող ֆերմերները աշխատում են գլխաքանակի և պրոդուկտի շատացման ուղղությամբ:

2.Ֆաբրիկաները. բոլորիս էլ հայտնի է որ խոշոր ֆաբրիկաների սեփականատերերը մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ են: Ու քանի որ նյութում որպես խուճապի պատճառ նշված էր ներկրվող ապրանքի ցածր արժեքը, ասեմ, որ ԵՏՄ-ի պայմաններում, նշածս մարդկանց համար՝ արտերկրի մատչելի կերերից ներկրելուն խանգարող ոչ մի հանգամանք չի լինում: ԵՎ Հայաստանյան իրականության մեջ գործող էժան աշխատուժի պայմաններում՝ ստացվում է, որ տվյալ արտադրողը ունենում է 2 հզոր <<զենք>>՝ էժան աշխատուժ և մատչելի կեր: Այնպես որ, ըստ իս, նրա համար ապրանքի էժանացումը ոչ մի խնդիր չի ստեղծի:

Հ.Գ.Իմ կարծիքով խուճապի մասին լուրը որևէ կոնկրետ ֆերմերի սուբյեկտիվ կարծիքն է: ԵՎ եթե դա այդպես է, ապա մեր հարգարժան լրոգրողներին խնդրում ու հորդորում եմ, որ որևէ ոլորտի մասին վերլուծություն գրելուց առաջ փորձեն գոնե մինիմալ տեղեկություններ ձեռք բերել և մի հոգու կարծիքով չառաջնորդվել, զուտ՝ միշտ օբյեկտիվ ու հետքրքիր նյութեր գրելու համար:
Սա էլ իմ սուբյեկտիվ կարծիքն է, որն իմ կարծիքով քիչ թե շատ հիմնավորեցի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել