Ինքնասպանության փորձ` վարկի պատճառովArmnewstv.am-ը գրում է․

Ինքնասպանության փորձ Կիևյան կամրջից: Կեսօրին մոտ, 39-ամյա տղամարդը փորձել է կյանքի հետ հաշիվ մաքրել` կամուրջից նետվելով: Սարգիս Սաղումյանի ինքնասպանության պատճառն, ամենայն հավանականությամբ, բանկից վերցրած վարկն էր, որը նա չի կարողանում վճարել: Փրկարարներին ու ոստիկաններին հաջողվել է Սարգիսին համոզել չդիմել այդ քայլին: Կամրջի անվտանգ հատված անցնելուց հետո նա ուշագնաց է եղել: Շտապօգնության մեքենան տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց: 

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել