Tert.am-ը գրում է․

Հոկտեմբերի 14-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության անդամ Միրոսլավ Ռանսդորֆի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։

Վերջինս հատկապես կարևորել է հայ-չեխական գործարար համագործակցությունը աղբի վերամշակման և արևային էներգիայի ոլորտներում։ Այս համատեքստում Արտակ Զաքարյանը ներկայացրել է ՀՀ էներգետիկ ոլորտում առկա զարգացումները։

Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած փոփոխություններին, կարևորել անդամ-պետություններից յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերելը։

Միրոսլավ Ռանսդորֆը հետաքրքրվել է նաև ԵՄ և ԵՏՄ ուղղություններով համագոր¬¬ծակցելու Հայաստանի որոշմամբ, ինչին ի պատասխան Արտակ Զաքարյանը նշել է, որ ընդունված որոշումը Հայաստանի համար ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում լավագույնն է, ինչը նաև թույլ է տալիս խուսափել Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սանձազերծելուց:

Անդրադարձ է կատարվել նաև 2015թ. մարտի 16-20-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացվելիք «Եվրանեսթ»-ի նստաշրջանին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել