Չեմ հասկանում այն մարդկանց, որ պնդում են, թե Ռուսաստան կամ այլ երկներ աշխատանքի գնալը վտանգ է պետության համար: Ի՞նչ եք առաջարկում պարոնայք, նոր "երկաթյա վարագու՞յր": 
Ի վերջո, բաց աշխարհի պայմաններում կապիտալի և աշխատուժի տեղաշարժի սահմանափակումը համարյա անհնար գործ է: Այլ բան, որ պետություններն ու ինտեգրացիոն հարթակները պետք է կապիտալի և աշխատուժի ներգրավման համար մրցակցեն` շահեկան վիճակում հայտնվելու համար խնդիր դնելով առավելագույնս բարենպաստ միջավայր ստեղծել:
Մնացածը, կարծում եմ, հակագիտական պնդումներ են` քաղաքական շահարկումների ենթատեքստով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել