Tert.am-ը գրում է․

Եռյակը պետք է ձևավորի միացյալ հարթակի օրակարգ և գնա քայլերի հաջորդական իրականացմանը, եթե ոչ, ապա պետք է հետ կանգնի սկսած գործից. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Հանրահավաքին չհրապարակվեց հարթակի միասնական օրակարգը և այն քայլերը, որ ենթադրվում են՝ այդ օրակարգը իրականացնելու համար։ Հաջորդ հանրահավաքին տեսնենք զարգացումներն ինչպիսի՞ն կլինեն, արդյո՞ք կհրապարակվի օրակարգը և կնշվի իրականացման քայլերի հաջորդականությունը»,-ասաց նա և հավելեց, թե պետք է հստակ խոսվի ամբողջական իշխանափոխության պահանջի մասին:

«Եթե եռյակի մտադրություններն ազնիվ են՝ պետք է ցանկությունները սպասարկի, եթե ոչ, ապա հետ պետք է կանգնի»,-ասաց նա:

Փոստանջյանն իհարկե լսել է իշխանափոխության պահանջ նույն եռյակի անդամ ԲՀԿ-ի որոշ անդամներից, սակայն, ըստ նրա, հստակ քայլեր չեն արվել, որոնք պետք է սկսվեն ԱԺ-ից։

Ընդդիմադիր գործիչը նկատեց, թե «Ժառանգությունը» երբ սկսել է այս գործընթացը, չի ենթադրել, որ ինքը մասնակցում է ինչ-որ ալյանսային գործընթացի: «Մենք ներգրավել ենք, որպեսզի լինի համակարգային փոփոխություն: Հարթակ և հասարակություն ու ժողովուրդ պետք է համատեղ գործունեություն ծավալեն, հետևաբար հարթակում կմնան այն մարդիկ, ովքեր ժողովրդի պահանջի իրացման են գնում»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի՝ նախագահի թեկնածու լինելու մտադրություններին Փոստանջյանը նախընտրեց չանդրադառնալ։ Իսկ ինչ վերաբերում է իր նախընտրած թեկնածուին, ապա դա միանշանակ Րաֆֆի Հովհանիսյանն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել