ԱՄՆ-ն դեռևս շարունակում է աշխարհում առաջատարը լինել միլիոնատերերի քանակով։ 2013թ.-ի հուլիսից 2014թ.-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում 1 միլիոն դոլարի սահմանն անցնող մաքուր կարողություն ունեցող ամերիկացիների թիվը հասավ մինչև 1,63 միլիոնի, որը կազմում է ամբողջ աշխարհի 3.84 միլիոն չափահասների մեկ-երրորդ մասը, ում մաքուր կարողությունը գերազանցում է 1 միլիոնի սահմանը։ Այս մասին նշվում է Credit Suisse ընկերության հրապարակած զեկույցում։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն 14.2 միլիոն միլիոնատեր բնակիչ ունի, որը կազմում է աշխարհի միլիոնատերերի 40 տոկոսը։


2013թ․-ի հուլիսից 2014թ.-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում 1 միլիոն դոլարից ավել կարողություն ունեցող մարդկանց թվի փոփոխությունը ըստ երկրների։

ԱՄՆ-ից հետո միլիոնատերերի քանակով՝ համապատասխանաբար երկրորդ, երրորդ և չորրորդ տեղում են Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Գերմանիան։
Իհարկե ԱՄՆ-ն շատ հարուստ քաղաքացիներ ունի, որովհետև այն մեծ երկիր է, սակայն հետազոտությունը ցույց է տալիս, որ նույնիսկ բնակչության թվի համեմատ, սա իսկապես բարձր արդյունք է։ Ընդհանուր առմամբ Հյուսիսային Ամերիկայում հարստության շեմը յուրաքանչյուր չափահասի դիմաց բարձրացել է մինչև 340,340 դոլարի, կամ նախորդ տարվա համեմատ բարձրացել 10.2 տոկոսով։ Եվրոպայում յուրաքանչյուր չափահասի դիմաց եկամուտն աճել է 146,000 դոլարով, կամ 10.4 տոկոսով։
Համեմատության համար նշենք, որ Չինաստանում եկամտի աճը յուրաքանչյուր չափահասի դիմաց ընդամենը՝ 2.3, Լատինական Ամերիկայում՝ 1.9 և Հնդկաստանում 3.1 տոկոս է կազմել։
Credit Suisse-ի հրապարակած զեկույցի համաձայն, Հյուսիսային Ամերիայում ու Եվրոպայում եկամուտների աճը ամենայն հավանականությամբ պայմանավորված է ֆոնդային շուկաների աճով։
Համաշխարհային հարստությունը նոր ռեկորդ է սահմանել՝ 8.3 տոկոսի աճ գրանցելով՝ հասնելով 263 տրիլիոն դոլարի, որից ամենից շատ Հյուսիսային Ամերիկան է շահել, որտեղ հարստության աճը 11.4 տոկոս իսկ Եվրոպայում 10.6 տոկոս է կազմել։
Մի քանի երկրներ նախորդ տարի եկամուտների անկում են ունեցել։ Արգենտինայում 1 միլիոն դոլար կարողության սահմանն անցնող չափահասների թիվը կրճատվել է մեկ-երրորդով՝ հասնելով 18,000-ի։ Իդոնեզիայում, Ռուսաստանում, Նորվեգիայում ու Թուրքիայում նույնպես անկում է գրանցվել։
Իսկ ինչ վերաբերում է գերհարուստներին, Credit Suisse-ին աշխարհում հաշվարկել է մոտ 128,200 անհատների, ում մաքուր կարողությունն անցել է 50 միլիոն դոլարի սահմանը, որոնց գրեթե կեսը ապրում են ԱՄՆ-ում։  Գերբարձր մաքուր կարողություն ունեցող ամերիկացիների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 9,500-ով։
ԱՄՆ-ն ավելի շատ գերհարուստ չափահաս քաղաքացիներ է ունեցել նախորդ տարի, քան աշխարհի որևէ այլ երկիր։ Գերահարուստ քաղաքացիների բարձր թվով երկրորդ երկիրը Չինաստանն է, որտեղ չափահասների թիվը, ում կարողությունը գերազանցում է 50 միլիոն դոլարի շեմը, հուլիս ամսվա դրությամբ 7600 է կազմել։

50 միլիոն դոլարից ավել կարողություն ունեցող մարդկանց թիվն ըստ երկրների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել