Դեպքեր`

1570՝ հիմնադրվում է ներկայիս Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանը
1815՝ Աթլանտյան ովկիանոսի Սբ.Հեղինեի կղզում սկսվում է Նապոլեոն Բոնապարտի աքսորը
1880՝ հիմնաքարը տեղադրելուց 632 տարի անց ավարտվում է Քյոլնի տաճարի շինարարությունը
1970՝ հայր եւ որդի Բրազինսկասները Վրաստանում գրավելով Ան-24 ինքնաթիռը և սպանելով ուղեկցորդուհուն, ստիպում են, որ այն թռչի Տրապիզոն
1971՝ Իրանում սկսվում են Պարսկաստանի հիմնադրման 2500-ամյակին նվիրված տոնակատարությունները
1990՝ Խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովն արժանանում է Նոբելյան մրցանակի
1992՝ սերիական մարդասպան Անդրեյ Չիկոտիլոն ճանաչվում է 52 սպանությունների մեղավոր
1998`Ստեղծվում է @mail.ru ընկերությունը:
2003՝ Իլհամ Ալիեւնն ընտրվում է Ադրբեջանի նախագահ
2008՝ Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքսն օրն ավարտում է 7.87% անկումով

Ծնունդներ`

1809՝ (Քանաքեռում) Խաչատուր Աբովյան հայ մանկավարժ, լուսավորիչ, արեւելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը («Պարապ վախտի խաղալիք», «Վերք Հայաստանի») (մ. Մինչ օրս համարվում է անհետ կորած: 1848)
1814՝ Միխայիլ Լերմոնտով Михаил Юрьевич Лермонтов ռուս գրող, բանաստեղծ և նկարիչ (մ. 1841)
1815՝ Սիմեոն Աբամելիք-Լազարև, ռուսական բանակի գեներալ-մայոր (մ. 1888), Դավիթ Աբամելիքի որդին է
1832՝ Ֆրեդերիխ Տիետժեն Friedrich Tietjen գերմանացի աստղագետ, հայտնաբերել է (86) Սեմելե աստերոիդը (մ. 1895)
1844՝ Ֆրիդրիխ Նիցշե Friedrich Nietzsche գերմանացի կոմպոզիտոր, բանաստեղծ եւ փիլիսոփա, գրել է «Այսպես խոսեց Զրադաշտը» աշխատությունը (մ. 1900)
1920՝ Անրի Վերնոյ Henri Verneuil (հայկական անունը՝ Աշոտ Մալաքեան), ֆրանսահայ կինոբեմադրիչ, նկարահանել է նշանավոր «Մայրիկ» ֆիլմը (մ. 2002)
1922՝ (Բաղդադում) Գրիգոր Գուրզադյան հայ խորհրդային աստղաֆիզիկոս, գրող եւ նկարիչ (մ. 2014)
1951՝ Ռաֆայել Վահանյան, շախմատիստ,գրոսմայստեր
1981՝ Ելենա Դեմենտիևա ռուս թենիսիտուհի, Օլիմպիական խաղերի հաղթող 2008 թ.
1988՝ Մեզութ Օզիլ Mesut Özil երրորդ սերնդի գերմանացի թուրք ֆուտբոլիստ, Անգլիայի Փրեմյեր Լիգայի «Արսենալ» ակումբի եւ Գերմանիայի հավաքականի խաղացող

Մահեր`

1959՝ ուկրաինացի քաղաքական գործիչ Ստեպան Բանդերա (ծն.1909թ.), ուկրաինական ազգայնականության գաղափարախոս եւ տեսաբան
1980՝ գրող Մուշեղ Գալշոյան (ծն.1933թ.) («Ձորի Միրոն», «Մարութա սարի ամպերը», «Դավոն»)
1998՝ հայկական ծագումով գերմանացի դիրիժոր Ռոլֆ Հակոբ

Տոներ`

Գյուղացի կանանց համաշխարհային օր
Ուսուցչի օր`Բրազիլիայում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել