20 вечерних ритуалов для красоты и здоровья Ծանր աշխատանքային օրից հետո Ձեզ մոտ հաճախ ուժ չի մնում տնային աշխատանքների և ինքնախնամքի համար: Սակայն այն, ինչ Դուք անում եք երեկոյան ժամերին, դրան հաջորդող օրերին արտահայտվում է Ձեր առողջության և արտաքին տեսքի վրա: HELLO.RU-ն պատմում է 20 գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ է իրականացնել երեկոյան, որպեսզի հետագայում օրգանիզմը Ձեզ «շնորհակալ» լինի:

1. Խմեք կանաչ թեյ, որպեսզի բարելավեք Ձեր օրգանիզմի նյութափոխանակությունը: Հայտնի է, որ նյութափոխանակությունը ճարպերի ոչնչացման հիմնական գործոններից մեկն է, ինչը նշանակում է, որ նրանից կախված է մարմնի հիանալի կառուցվածքի պահպանումը: Դա կարելի է կատարել պարզ միջոցներով, օրինակ` կանաչ թեյի էքստրակտով, ինչը նյութափոխանակման արագությունն ավելացնում է 4%-ով:

2. Ձեր զարթուցիչը դրեք մեկ ժամ շուտ, որպեսզի հասցնեք զբաղվել առավոտյան մարզանքով: Բժիշկները և ֆիտնես-մարզիչները եկել են այն եզրահանգման, որ գոյություն ունեն ֆիզիոլոգիական և հոգեբանական մի շարք պատճառներ, որոնց համաձայն` առավոտյան անհրաժեշտ է մարզանքով զբաղվել: Առաջին հերթին, Ձեր անձնական կյանքը և սոցիալական ակտիվությունը բարձրանում է երեկոյան, ինչը նշանակում է, որ մեծանում է սպորտ-դահլիճում Ձեր մարզանքների հետաձգման ռիսկը: Բացի այդ, Medicine & Science in Sports & Exercise ամսագրի տվյալներով` առավոտյան վարժանքները օգնում են հաղթահարել քաղցի զգացումը և նպաստում են նիհարելուն:

Поставьте свой будильник на час раньше3. Որպեսզի Ձեզ համար առավոտյան ավելի հեշտ լինի անկողնուց դուրս գալը, սպորտային պայուսակը և անհրաժեշտ ամեն ինչը նախապատրաստեք երեկոյան: Այդ կերպ, Դուք առավոտյան ստիպված չեք լինի երկար պատրաստվել և ավելորդ գործերը Ձեզնից ժամանակ չեն խլի:

4. Դադարեք սրճարաններում սնվել և երեկոյան ինքներդ ճաշ պատրաստեք: Դրանով Դուք ոչ միայն կխնայեք Ձեր գումարը, այլև դա կնպաստի ավելի քիչ ճարպային սնունդ ընդունելուն: Դուք ինքներդ կարող եք ընտրել ճաշացանկը` օգտագործելով թարմ և առողջարար մթերքներ, ինչպես նաև հնարավորություն կունենաք դրանք պատրաստել մսի, աղի, շաքարավազի անհրաժեշտ քանակությամբ, ինչին դժվար է հասնել` ուտելիքը գնելով ռեստորաններից և արագ սննդի կետերից:

5. Քնելուց առաջ խմեք մի բաժակ սովորական, չգազավորված ջուր: Դա կօգնի Ձեր մաշկին երևալ ավելի թարմ և մաքուր: Սակայն, մի մոռացեք հաշվել, թե որքան ջուր եք խմում ամբողջ օրվա ընթացքում: Բժիշկները խորհուրդ են տալիս օրվա մեջ օգտագործել 2 լիտր ջուր, մինչդեռ սուրճը, թեյը, գազավորված և այլ ըմպելիքները այդ քանակի մեջ չեն մտնում:

6. Որպեզի ջուրը դարձնեք ավելի առողջարար, ավելացրեք նրա մեջ մի քանի պարզ բաղադրատարրեր, որորնք կօգնեն ավելի արագ ազատվել տոքսիկոնից: Ջրով լի տարայի մեջ լցրեք լիմոնի շերտեր, վարունգ, իմբիր և անանուխ և թողեք այդպես մնա 1 գիշեր: Մասնավորապես, վարունգի կտորները կնպաստեն օրգանիզմում հեղուկի փոխարինմանը, ինչը գիտության շրջանում կոչվում է ռեհիդրացիրա, ինչպես նաև կօգնեն բորբոքային երևույթներ դեմ պայքարում: Առավոտյան Դուք կունենաք պատրաստի առողջարար և համեղ ջուր:

Чтобы сделать вашу воду еще полезнее, добавьте в нее несколько простых ингредиентов, которые помогут лучше избавиться от токсинов.
7. Հրաժարվեք ածխաջրածնից քնից առաջ, մի փոքր տեղ թողեք առավոտյան նախաճաշի համար: Բոլոր դիետոլոգների հայտնի խորհուրդն է. առավոտյան դուք կարող եք ուտել ածխաջրածին պարունակող սնունդ, հաց և նույնիսկ քաղցրավենիք, սակայն ինչքան մոտ է գիշերը և քունը, այդքան պետք է դրանք վերանան Ձեր սննդացանկից:

8. Կատարեք ոտքերի մի քանի վարժություն` սթրեսը և ծանրաբեռնվածությունը հանելու համար: Ընտրեք Ձեզ համար մի քանի օգտական վարժություն (ավելի լավ է խորհրդակցել մարզչի հետ), որոնք Ձեզ կնախապատրաստեն քնի: Այս ֆիզիկական ծանրաբեռնումից թեթևանալու միջոցներից մեկը շնչառական վարժություններն են, որոնք նպաստում են արագ լիցքաթափմանը:

9. Ընթրիքին կերեք սաղմոն (կամ էլ այլ մթերքներ, որոնք հարուստ են օմեգա-3ով), որպեսզի նվազի կրծքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Առաջին հերթին, օմեգա-3 թթուներն ունենում են հակաբորբոքային ազդեցություն և պահպանում են օրգանիզմի արյունատար անոթների տոնուսը:

Ешьте лосось на ужин

10. Զբաղվեք մաքրությամբ և մաքրեք Ձեր գորգը` սպորտով զբաղվելու համար: Դրա շնորհիվ դու կկորցնեք ճարպի որոշակի քանակ, ինչպես նաև ևս մեկ անգամ կմտածեք Ձեր առողջության մասին: Նման սպորտային պարագաների վրա կարող են կուտակվել մանրեներ և սնկեր, այդ իսկ պատճառով ժամանակ առ ժամանակ դրանց մաքրումն ուղղակի անհրաժեշտություն է:

11. Պատրաստեք տնային գրանոլա: Դա ամենաառողջարար նախաճաշերից մեկն է, որը պատրաստվում է վարսակի փաթիլներից և լրացուցիչ մթերքներից` ըստ ճաշակի (հատապտուղներ, ընկույզ, մրգեր, չրեր): Պտրաստի գրանոլան կարելի է վերցնել` ճանապարհին ուտելու համար, որպեսզի կրկին չշտապեք խանութ կամ սրճարան` թխվածքաբլիթների կամ ուրիշ ավելի քիչ օգտակար մթերքների:

12. Բացի դրանից, լավ է նաև տնային պայմաններում պատրաստել այն ուտելիքը, որը  Ձեզ պետք կգա օրվա ընթացքում: Օրինակ, նախապես գնեք բանան, եթե պլանավորել եք մարզվել սպորտ-դահլիճում: Ապահովեք Ձեզ և ունեցեք ձեռքի տակ առողջ սնունդ և կտրտված մրգեր, եթե երկար ժամանակ չեք կարող ճաշել: Միշտ հիշեք Ձեր կառուցվածքի և ավելորդ կիլոգրամների մասին:

13. Եթե Դուք, այնուամենայնիվ, որոշել եք ֆիտնես-վարժանքով զբաղվել երեկոյան , ապա պետք է հիշեք գլխավորը. վարժանքը պետք է ավարտվի ոչ ուշ, քան քնից 3 ժամ առաջ: Այդ դեպքում Դուք առավոտյան կարդնանաք բարի և թարմ:

14. Չնայած նրան, որ երեկոյան ածխաջրերի ընդունումը վնասակար է, երբեմն կարող եք Ձեզ թույլ տալ ուտել շոկոլադի մի փոքր կտոր (ոչ մի դեպքում կաթնային չլինի): Դա պայքարում է հոգնածության դեմ և նորմալացնում արյան ճնշումը:

15. Ստեղծեք Ձեզ համար սննդի ընդունման օրագիր, որպեսզի ավելի արագ կորցնեք ավելորդ քաշը: Այդ կերպ Ձեզ համար տեսանելիորեն պարզ կլինի, թե երբ և ինչ եք ուտում, ինչպես նաև` յուրաքանչյուր սննդի հետ ինչքան կալորիա եք ընդունում: Ժամանակակից աշխարհում սննդակարգի օրագիր պահելը շատ ավելի հեշտ է դարձել, քանի որ սմարթֆոնների համար գոյություն ունեն բազմատեսակ ծրագրեր: Դրանք Ձեր փոխարեն կհաշվեն ամենօրյա նորման, կալորիաների քանակությունը յուրաքանչյուր մթերքում և կզգուշացնեն դիետայի խախտման մասին:

Планируте физические нагрузки на утро 16. Ընթրիքը դանդաղ կերեք: Երբ Դուք արագ եք ընդունում սնունդը, կարող եք չնկատել, որ օրգանիզմն արդեն հագեցել է: Գիտնականներն ապացուցել են, որ մեր ուղեղին հագեցվածության ազդանշանը հասնում է միայն 15-20 րոպե հետո: Պատկերացրեք, թե ինչքան ավելորդ կալորիա եք ընդունում այդ ընթացքում:

17. Տաք լոգանք ընդունեք: Ջրային պրոցեդուրաները կնպաստեն արագ և խորը քնին, սակայն դա անհրաժեշտ է անել անկողին մտնելուց մեկ ժամ շուտ: Բոլորին հայտնի է, որ քնի ժամանակ մարմնի ջերմաստիճանը իջնում է, իսկ տաք լոգանքը, հակառակը, այն բարձրացնում է:

18. Ազատվեք քնից առաջ ինտերնետ մտնելու սովորությունից: Այդպես Դուք Ձեր ուղեղը ծանրաբեռնում եք ավելորդ և անպետք ինֆորմացիաներով և չեք թողնում վերջինս հանգստանա: Բացի այդ, վառ լույսը Ձեր ուղեղին տրամադրում է աշխատանքի և ոչ թե հանգստի:

19. Տրամադրվեք դրականորեն: Լսեք սիրելի, նախընտրելի է հանգիստ երաժշտություն կամ խոսեք հարազատ մարդու հետ, որը կարող է բարձրացնել Ձեր տրամադրությունը և շեղել առօրյա խնդիրներից:

Займитесь перед сном любимыми косметичискими ритуалами20. Հայտնի է, որ թերքնությունը հանգեցնում է գլխացավի, դանդաղության և դյուրագրգռվածության: Եթե գիտեք, որ վաղ պետք է արթնանաք, պետք չէ կրճատել քնի տևողությունը` հեռուստացույց նայելով, վիդեոխաղերով, սոցիալական կայքերով և այլն: Զբաղվեք սիրելի գործերով` դիմակներ դրեք, կատարեք պիլինգ և դիմեք այլ կոսմետիկ պրոցեդուրաների, որից հետո փորձեք քնել սովորականից ավելի շուտ: Մաշկի խնամքը և քնի անհրաժեշտ չափը այնպես կանեն, որ Դուք առողջ և ավելի երիտասարդ տեսք կունենաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել