Tert.am-ը գրում է․

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ մշակվել է ռազմական արդյունավետության զարգացման հայեցակարգ, միջոցառումների ծրագիր, որը պետք է հաստատվի ԱԺ-ում:

«Մեզ մոտ շատ քաղաքացիական կազմակերպություններ կան, որոնք վերջին տարիների ընթացքում սեփական նախաձեռնությունների շնորհիվ կապեր են ստեղծել և ռազմական ուղղությամբ իրենց զարգացումն ապահովում են»,-ասաց նախարարը:

Պատասխանելով սպաների աշխատավարձի վերաբերյալ հարցին, նախարարն ասաց, որ ՀՀ զինված ուժերի սոցիալական պաշտպանության խնդիրները մեր երկրի Նախագահի և նախարարության ուշադրության կենտրոնում է, և յուրաքանչյուր տարի ընձեռած հնարավորությունների սահմաններում համապատասխան քաղաքականություն է իրականցվում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել