10 самых дорогих и мощных маслкаров, проданных когда-либо на аукционеԱվտոմեքենաների հազվագյուտ մոդելները մասնավոր հավաքածուի զարդն ու հպարտությունն են, չնայած այն բանին, որ նրանց մեծ մասը վերականգնման կարիք ունի: Սակայն որքան յուրահատուկ է մեքենան, այնքան ուժգին է կոլեկցիոների ցանկությունը ցանկացած գումարով այն ձեռք բերելու: Ոմանք նույնիսկ շրջում են ողջ աշխարհով, որպեսզի գտնեն և ձեռք բերեն ավտոմեքենայի հազվագյուտ օրինակը: Ձեզ ենք ներկայացնում աճուրդի ժամանակ վաճառված ամենաթանկ ավտոմեքենաների տասնյակը:

Ընտրության չափանիշներն են` հզորություն, 1960-1970 թվականների  մրցավազքային երկդռնանի ամերիկյան դասական մոդել, 8V-աձև շարժիչ, վաճառքի հանված:

10. 1969թ. Chevrolet Corvette L88 – 825 հազ. դոլար

 1969 год Chevrolet Corvette L88

Chevrolet Corvette այս ավտոմեքենան վաճառվել է 825 հազար դոլարով 2013թ.-ի «Gooding’s and Company» աճուրդի ժամանակ: 1967թ. և 1969թ. արտադրության Chevrolet մեքենաների մեջ տեղադրվել է L88 շարժիչ: Սրանք չափազանց հազվագյուտ են և առկա բոլոր Corvette-ներից ամենացանկալի մոդելները: Ընդհանուր առմամբ, 1969թ.-ին թողարկվել է 116 օրինակ: «Gold Survivor by Blooming Gold» կոչվող այս ավտոմեքենան գրեթե չէր պահանջում որևիցե վերականգնողական աշխատանքներ, քանի որ նրա մրցավազքը կազմում էր ընդամենը 32 հազար կմ:

9. 1968թ. Chevrolet Corvette L88 – 880 հազ. դոլար

1968 год Chevrolet Corvette L88

Եվս մեկ Chevrolet Corvette, L88 շարժիչով և 1968թ. արտադրության, թողարկվել է սահմանափակ քանակությամբ (80 օրինակ), ինչը հանգեցրեց նրա բարձր գնին: Այնուամենայնիվ, սա չկանգնեցրեց հազվագյուտ և հզոր այս ավտոմեքենաների սիրահարներին: 21 հազար կմ մրցավազքով և օրիգինալ ավտոպահեստամասերով այս մեքենան վաճառվեց 880 հազար դոլարով: Նախորդ սեփականատերը մեքենայի արտադրման պահից ի վեր նրանով անցել էր ընդամենը 32 կմ:

8. 1966թ. Shelby Cobra Roadster – 1 մլն դոլար

1966 год Shelby Cobra Roadster

Ամեն անգամ, երբ  աճուրդի են հանում Shelby մոդելի ավտոմեքենաներ, անպայման գտնվում է գնորդ, ով պատրաստ է մեծ գումարներ վճարել այդ մեքենան ձեռք բերելու համար:  1966թ.-ի արտադրության այս  Shelby Cobra Roadster ավտոմեքենան 2014թ.-ին «Mecum» աճուրդի ժամանակ վաճառվեց 1 մլն դոլարով: Ավտոմեքենան լիովին նորացվել էր 1991թ.-ին և համալրվել ու վերափոխվել Cobra ավտոմեքենայի: Հաշվիչը զրոյացվել էր որպես ավտոմեքենայի նոր կյանքի սկզբի խորհրդանիշ: 1993թ.-ին ավտոմեքենան մրցանակ ստացավ Քերոլ Շելբիից որպես  Ցուցադրության լավագույն մեքենա: Այն նաև հայտնվեց «American magazine» ամսագրի շապիկին:

 
7. 1969թ. Chevrolet Camaro ZL1 – 1 մլն դոլար

1969 год Chevrolet Camaro ZL1

Chevy հզոր ավտոմեքենաների մեջ տեղադրված շարժիչների շարքում ZL1 շարժիչն ամենահաջողներից մեկն է: Այն հիմնված է L88 մոդելի վրա, սակայն ամբողջովին պատրաստված է ալյումինից, որպեսզի թեթևացնի կառուցվածքը: Chevrolet ընկերությունը համոզված էր, որ դա ոչ մրցավազքային ավտոմեքենայի վրա տեղադրված ամենահզոր շարժիչն է: Ընդհանուր առմամբ, նրանով համալրվել են 69 Camaro ավտոմեքենաներ, իսկ 1991թ.-ից այն այլևս չի արտադրվել: Chevrolet Camaro ավտոմեքենաներից մեկը վաճառեցին 1 մլն դոլարով 2013թ.-ին «Mecum» աճուրդի ժամանակ: Սովորաբար գինը կրկնակի էժան է, սակայն այս նմուշը Միսսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքի գործարաներից մեկում  նորացրել էին և հասցրել գործարանային վիճակի: Վերջինս կատարվել էր ZL1 շարժիչի հեղինակներից մեկի` Բարրի Բերնշթայնի կողմից:

6. 1970թ. Chevrolet Chevelle SS 427 LS6 – 1.15 մլն դոլար

Chevrolet-ի միայն այս ապրանքանիշը հավաքող կոլեկցիոներների շրջանում այս ավտոմեքենան հատուկ պահանջարկ ունի: Նրանք այս մոդելը համարում են առավել հաջողված: Chevrolet Chevelle SS մեքենան համալրված է 1085սմ2 ծավալով LS6 շարժիչով: 2013թ.-ին «Mecum» աճուրդի ժամանակ 1.15 մլն դոլարով վաճառված այս ավտոմեքենան «Car Connection» ընկերության կողմից պրոֆեսսիոնալ կերպով նորացվել էր մինչև օրիգինալ տարբերակի: Վերջինս հաստատված է համապատասխան փաստաթղթերի միջոցով:

5. 1967թ. Shelby GT500e Super Snake – 1.3 մլն դոլար

1967 год Shelby G,T500e Super Snake

Shelby GT500e Super Snake ավտոմեքենան թողարկվել է 1967թ.-ին` 50 օրինակ քանակով: Սակայն Քերոլ Շելբին վստահ էր, որ բարձր գնի պատճառով ավտոմեքենան չի վաճառվի: Ի սկզբանե, ավտոմեքենան օգտագործվում էր որպես մրցավազքային, սակայն աստիճանաբար այն դարձավ քաղաքային:

   Super Snake ավտոմեքենան համալրված է LeMans GT40 շարժիչով, որը մինչ այդ տեղադրված էր եղել Ford Mustang-ի վրա: Որպես կանոն, ոչ մասսայական արտադրության և ոչ սովորական արտադրական մոդելի ավտոմեքենաները չեն համարվում «մասլ քար» մեքնաներ, սակայն իր տեխնիկական ցուցանիշներով այս մոդելը լիովին համապատասխանում է դասակարգմանը:

 4. 1970թ. Hemi Cuda կաբրիոլետ – 2 մլն դոլար

1970 год Hemi Cuda с откидным верхом


Կաբրիոլետները միշտ էլ մեծ պահանջարկ են ունեցել` հատկապես 1960-1970-ական թվականներին: Hemi Cuda ավտոմեքենան թողարկվել է 1970թ.-ին` այն ժամանակների միտումներին հատուկ ոճով: Ընդամենը ինը ավտոմեքենա էր համալրվել հատուկ եռաստիճան փոխանցման տուփով և 7 լիտրանոց Hemi շարժիչով: Այս ավտոմեքենան ամբողջովին բնօրինակն է, իսկ սպիտակ տանիքը և կարմիր գույնի սրահը բնորոշ են VIN շարքի համար: 40 տարվա ընթացքում նրա մրցավազքը կազմել է 31 հազար կմ: 2011թ.-ին «Russo and Steele» աճուրդի ժամանակ ավտոմեքենան վաճառեցին 2 մլն դոլարով:

3. 1971թ. Hemi Cuda կաբրիոլետ – 2.2 մլն դոլար

1971 год Hemi Cuda с откидным верхом

1971թ.-ի արտադրության Hemi Cuda կաբրիոլետը համարվում է ավելի հազվագյուտ, քան 1970թ.-ի արտադրության 14 կաբրիոլետները, քանի որ այս մոդելը թողարկվել է ընդամենը 11 օրինակով: 2007թ.-ին «Barrette Jackson» աճուրդի ժամանակ նրանցից մեկը վաճառվեց 2.2 մլն դոլարով, չնայած նրան, որ այն համալրված չէր օրիգինալ շարժիչով:

 2. 1967թ. Chevrolet Corvette L88 – 3.2 մլն դոլար

1967 год Chevrolet Corvette L88    Chevrolet Corvette L88 մոդելը Chevrolet-ի սիրահարների շրջանում դարձավ ամենապահանջվածներից մեկը: 2013թ.-ին «Mecum» աճուրդի ժամանակ ավտոմեքենան վաճառվեց 3.2 մլն դոլարով: Այն գնեցին մրցաշարի մասնակցելու համար, ինչի արդյունքում մեքենան խիստ վնասվել էր, սակայն մնացել էին օրիգինալ վահանակները: Այժմ ավտմեքենան  լիովին վերականգնվել է «National Corvette Restorers Society» ընկերության կողմից:

1. 1971թ. Hemi Cuda կաբրիոլետ – 3.5 մլն դոլար

1971 год, Hemi Cuda с откидным верхом

1971թ.-ի Hemi Cuda կաբրիոլետին անվանեցին ««մասլ քար»-երի Սուրբ Գավաթը». Ընդհանուր առմամբ, որպես տրանսպորտային միջոց թողարկվեց 11 օրինակ: Այս մեքենան համալրված է  բնօրինակ հանդիսացող Hemi Cuda քառաստիճան փոխանցման տուփով և Hurst անջատիչով: 2014թ.-ին «Mecum» աճուրդի ժամանակ այն վաճառեցին 3.5 մլն դոլարով: Սա «մասլ քար»-ի համար երբևիցե վճարված ամենաբարձր գինն է: Իզուր չէ այն համարվում ամերիկյան ամենահազվագյուտ մեքենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել