Սենսացիոն հայտարարությամբ է եկել Կաթոլիկ եկեղեցու սինոդը, որը այժմ հավաքվել է Վատիկանում։ Կաթոլիկ եկեղեցին փաստրեն արձանագրում է իր կապիտուլյացիան՝ սեռական փոքրամասնությունների դեմ ու թեև ինչ որ թեթև կռուտիտներ են անում՝ մեղմելու իրենց խայտառակությունը, բայց սա ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիա։

Սինոդի անդամ, Հունգարացի եպիսկոպոս Պետեր Էրդոն հայտարարել է, որ գեյերը կարող են դառնալ Եկեղեցու արժանի զավակներ, իսկ հոմոսեքսուալ շատ ընտանիքներ, թեև չեն կարող համարվել լիարժեք հոգևոր դաշինք, բայց իրենց կենցաղում դրսևորում են զոհողություն ու այն կարևորագույն արժեքները, որոնք ընտանիքը՝ ընտանիք են դարձնում։

Ես չգիտեմ, դե ինչպես է այդ սատանայի ճուտը դարձել կարդինալ, բայց Բենեդիկտոս պապու հեռանալուց հետո, ի հեճուկս Ֆրանցիսկոսի պոպուլիզմի, Կաթոլիկ եկեղեցին աստիճանաբար փլուզվում է ու վեր ածվում ինչ որ մի հակաստվածային սեկտայի՝ ոտնահարելով քրիստոնաեական հիմնարար արժեքները ու ինչ որ նորարարություններ մտցնելով, որոնց համար մի քանի դար առաջ նույն Կաթոլիկ եկեղեցին անխնա կվառեր խարույկի վրա ցանկացած հերետիկոսի։

Փաստորեն գեյերի ճնշմանը Եկեղեցին էլ չի դիմանում ու դա զարմանալի չէ, որովհետև բացի արտաքին ճնշումից, գեյերը՝ Եկեղեցի ներթափանցած իրենց գործակալներով կազմաքանդում են այդ կառույցը ու դրա ցայտուն վկայությունը Կաթոլիկ եկեղեցու ներկա վիճակն է, երբ անգամ Բենեդիկտոսն այնքան սարսափեց ներքին մթնոլորտից ու նեխածության մասշտաբներից՝ հեռացավ իր պաշտոնից։

Ինչ վերաբերում է բուն թեմային՝ համոսեքսուալիզմը մահացու մեղք է ըստ աստվածաշնչի ու անգամ Կաթոլիկ եկեղեցին՝ բազմապատկած հռոմի պապով, չունի իրավունք Աստծոն սխալ հանելու ու որոշելու, որ դա այնուամենայնիվ մեղք չէ։ Եկեղեցին կարող է և պարտավոր է իր գիրկն ընդունի ապաշխարհած ու մեղքից հրաժարվաին, անգամ եթե նա գեյ է եղել ՆԱԽԿԻՆՈՒՄ, բայց ոչ Կաթոլիկ, ոչ էլ որևէ այլ եկեղեցի չի կարող հոմոսեքսուալզիմն ընդունել որպես հանդուրժելի մեղք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել