Tert.am-ը գրում է․

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեպքում Հայաստանի տնտեսական ռիսկերը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագետ Գագիկ Մինասյանի կարծիքով, կապված են աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ համաշխարհային շուկայում նավթի գնի անկման արդյունքում Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական ակտիվության թուլացման, դրանով պայմանավորված՝ Հայաստան մտնող տրանսֆերտների նվազման հետ։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ հակված է մտածելու, որ ԵՏՄ-ի շրջանակներում գտնվելու պարագայում բացասական հետևանքների ազդեցությունը Հայաստանի վրա մեծ չի լինի։

Գագիկ Մինասյանը գտնում է, որ վերջին ժամանակներում համաշխարհային շուկայում նավթի գնի բավականին զգալի անկումը չափազանց կարևոր է այն առումով, որ բոլոր այն երկրները, որոնք նավթ են արտահանում, որոնց պետական բյուջեներում նավթի գինը առյուծի բաժին է կազմում, ունենում են բավականին լուրջ խնդիրներ:

«Այդպիսի երկրները սովորաբար ունենում են իրենց անվտանգության բարձիկը, որոնք տարիների ընթացքում իրենք կուտակում են նման զարգացումների դեմ պայքարելու համար: Այս տեսակետից դա վերաբերում է և՛ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Կան վերլուծաբաններ, որոնք գտնում են, որ նավթի գնի նվազումը ոչ թե զուտ տնտեսական, այլև քաղաքական զարգացումների հետևանք է: Նրանք մատնանշում են նաև, որ Սաուդյան Արաբիան սկսել է ավելի մեծ ծավալի նավթ արտահանել: Խոսվում է նաև ԱՄՆ-ի մասին, որ սկսել է ներքին ռեսուրսներն օգտագործել, և, ինչպես Գագիկ Մինասյանն է կարծում, այդ ամենը տեղավորվում է այն գլոբալ հակամարտության շրջանակներում, որն այսօր առկա է Ուկրաինայի հետ կապված: «Ես չեմ բացառում, որ մինչ Ուկրաինայի հետ կապված կոնֆլիկտի հաղթահարումը մենք ականատես կլինենք նավթի գնի էական նվազման՝ ընդհուպ մինչև 80 դոլար»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել