Քննադատել կհասցնեք,,,

Երեկ բացվեց լրագրողին նվիրված արձանը: Չգիտեմ խի մարդկ սկսեցին այն փնովել ու անճաշակություն անվանել: Հիմա ես ասեմ, թե այդ արձանը ինչու պետք է դուր գա հենց լրագրողներին:
1.Առաջին հայացքից պարզ է դառնում, որ լրագրողի համար պատերը ու դժվարությունները առոչինչ են, ազատ լրագրողը ոչ մի խոչընդոռից չի ընկրկում ու քայլում է առաջ գլուխը բարձր:
2. Արձանը տեսնելիս բոլորի մոտ տպավորություն ստեղծվեց, որ դա պատերազմի տարիների արձան է: Տպավորությունը խափուսիք չէր: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների լրագրողի մասնագիտությունը ամենավտանգավորներից է ու իմ կարծիքով արձանի այդ տեսքը հատուկ արվել է ռազմական լրագրողների համար՝ Ֆոտոլրագրողի ֆոտոապարատը կա, միկրաֆոնը կա ու այդպես յուրօրինակ լուծվել է ռազմական լրագրողի կերպարը: Պետք չի առաջին տպավորթությամբ բողոքել մի քիչ երկար նայեք կյանքին:

Համապետական նոր հանրահավաքի օրը որոշված է և այն տեղի կունենա հոկտեմբերի 24-ին:Հոկտեմբերի 24-ից հետո մարդիկ նորից կիմանան մի նոր հանրահավաքի օր ու կրկին ոչինչ: Այստեղ ուշագրավը Գագիկ Ծառուկյանի ելույթն է լինելու, որովհետև Ծառուկյանը առաջին հանրահավաքին «Ժողովրդի հետ Ժողովրդի համար»-ից բացի ոչինչ չասաց: Դա էլ նրա համար արվեց, որ հաջորդ հանրահավաքին էլի մարդիկ գան: Հետաքրքիր կլինի նաև Րաֆֆու ելույթը ու ինչ կասի Րաֆֆին ԵՏՄ-ի մասին: Այսքանով եռյակի հանրահավաքի հետքրքիր մասը կավարտվի ու ինձ շատ է տանջում մի մարդ, բա՞ մարդկանց 3-րդ հանրահավաքին ինչով են հետաքրքրելու...

Էրդողանը վիրավորել է Իրանի հոգևոր առաջնորդ ԱԼ Խամենեին: Մենք շատ լավ գիտենք, որ Իրանում իշխանության կարևոր դեմքերից մեկը Իրանում հոգևոր առաջնորդն է ու այդպես Էրդողանը կարող է վաստակել և իշխանությունների և հասարակ ժողովրդի ցասումը: Իրանի պատասխանը ամենայն հավանականությամբ չի ուշանա և շատ դիպուկ կլինի:

Աղանդավորները՝ մասնավորապես Եհովայի վկաները, չեն դադարեցնում իրենց ապօրինի գործողությունները: Մեր ոստիականությունն ու տեղական ինքնակառավարման մարմիներն էլ կարծես թե այդ ամենը չեն նկատում ու նրանք անարգել օրենք են խաղտում: Հարգելի պատասխանատուներ, Խնդրում և Պահանջում եմ որպեսզի դուք այդ հարցին լուծում տաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել