Աշխարհի հազվադեպ երկրներում կարելի է հանդիպել, որ Գագիկ Ծառուկյանի կշռի տեր մարդը մի կողմ թողնի իր բիզնես-հետաքրքրություններն ու անձնական շահերը և կանգնի ժողովրդի կողքին՝ երկիրը փլուզող երևույթների դեմ պայքարելու համար:

Որպես կանոն նման խոշոր գործարարները խուսափում են իշխանությունների հետ առճակատումից, քանի որ այդ փաստը կարող է իր հետևից բերել անձնական բարեկեցությանը սպառնող երևույթների մի ամբողջ շղթա:

Բարեբախտաբար, Հայաստանում այդ առումով հասարակությունը միայնակ չէ, որովհետև այսօր հարթակում է մի մարդ, ով անձնական փորձով ապացուցել է, որ ի վիճակի է ստեղծել արդյունավետ տնտեսություն, որը տնտեսության համար ամենաբարդ ժամանակահատվածում անգամ անվրեպ աշխատեց՝ ապահովելով հազարավոր աշխատատեղեր Հայաստանի համար:

Եթե Ծառուկյանի նման խոշոր գործարարը, հանուն Հայրենիքի և մեր պետության մի կողմ թողած իր անձնականը և իր վրա վերցնելով բոլոր հարվածները՝ մտել է քաղաքականություն և կանգնել ժողովրդի կողքին, մենք ուղղակի բարոյական պարտավորություն ունենք՝ սատարելու նրա քայլերին, կամ, գոնե, չխանգարելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել