Haytni.com-ը գրում է․

«Միսս Վենեսուելա» մրցույթում հաղթել Է 20-ամյա ուսանողուհի Մարիանա Խիմենեսը: Այժմ Գուարիկո նահանգից հանդես եկած աղջիկը պետք Է մասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին, որտեղ նրա հայրենակիցներն ավելի հաճախ են հաղթում, քան աշխարհի ցանկացած այլ երկրի պատվիրակ: Վենեսուելացի գեղեցկուհիները մոլորակի ամենահեղինակավոր բեմահարթակում հաղթանակ են տարել յոթ անգամ՝ 1979, 1981, 1986, 1996, 2008, 2009 եւ 2013 թվականներին: «Միսս Վենեսուելա» Մարիանա Խիմենեսը հաղթանակը նվիրել է իր գործընկերուհուն՝ Մոնիկա Սպիրին, որը Վենեսուելայի ամենագեղեցիկ կինն Էր հռչակվել Է 2004 թվականին: Հաղթանակ տանելուց հետո նա դարձել Է դերասանուհի եւ տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ նկարահանվել Է հեռուստասերիալներում: Այս տարվա սկզբին Մոնիկա Սպիրն ամուսնու եւ հինգ տարեկան դստեր հետ միասին ժամանել Էր Վենեսուելա՝ հանդիպելու հարազատների հետ, եւ ավազակային հարձակման զոհ Է դարձել: Նախկին «Միսս Վենեսուելան» եւ նրա ամուսինն սպանվել են, իսկ նրանց աղջիկը հրազենային վերք Է ստացել ոտքին եւ հրաշքով ողջ մնացել: Միջադեպը տեղի է ունեցել Պուերտո Կաբելյո եւ Վալենսիա քաղաքների միջեւ ձգվող խճուղում, որտեղ ընտանեկան զույգի ավտոմեքենան կանգ Էր առել անսարքության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել