ԱՄն նախավերջին նախագահ Բուշ Կրտսերն աչքի չէր ընկնում խելքով, և դա այն աստիճան, որ գերմանական հանրահայտ ամսագրերից մեկը (եթե չեմ սխալվում՝ «Շպիգելը») Բուշի նախագահության սկզբում ձեռ էր առել նրան, հետո, իհարկե, ներողություն էր խնդրել: Ինչևէ: Հենց իր խելքով այդ նախագահը նախաձեռնեց իրաքյան պատերազմը և ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին «ժառանգություն» թողեց շուրջ 5000 զոհ և 802 մլրդ դոլարի անիմաստ ծախսեր, իսկ Իրաքի ժողովրդին՝ 151.000 (ըստ այլ աղբյուրի՝ 654.000) զոհ, ավեր ու քաոս։ Եթե հիշում եք՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը և գործունեությունը բնույթով քաղաքական են:

Հ.Գ. նվիրվում է քաղաքականությունը խելքի հետ անհամատեղելի համարող հայաստանյան քաղաքական գործիչներին...

կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել