Տարվա տարբեր եղանակներին կանաչիով կարկանդակները, ըստ բաղադրության, կարող են տարբեր համ ունենալ: Այսօր առաջարկում ենք բազուկի ճավով կարկանդակ պատրաստել: 
Շերտավոր խմոր 500 գ
Դեղին պանիր 250 գ
Կարագ 150գ
Սոխ 1-2 գլ.
Բազուկի ճավ 1 կապ
Կանաչ սոխ 0.5 կապ
Մաղադանոս 0.5 կապ
Քիմիոնի սերմեր 1 թ.գդ.
Ձու 2 հատ
Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրտել, 20 գ կարագով տապակել: Բազուկի ճավը մանր կտրտել, աղ անել, տրորել, լցնել քամիչի մեջ՝ ջրքամվելու: Կանաչ սոխն ու մաղադանոսը մանր կտրտել, լցնել թասի մեջ, ավելացնել սոխեռածը, քերած պանիրը, քիմիոնը, լավ մզած ճավը, աղ ու պղպեղ անել, ավելացնել 1 ձու և մյուս ձվի սպիտակուցը, լավ խառնել: Շերտավոր խմորը գրտնակել. Խմորը 3 մասի կտրտել, ամեն մասը տեղավորել յուղաթղթի վրա, մեջտեղի 1/3 մասին միջուկ դնել. Խմորի եզրերը 45* անկյան տակ 1.5 սմ լայնության ժապավենների կտրտել. Ապա աջ և ձախ կողմի շերտերը հերթով վրա բերել այնպես, որ միջուկը ծածկվի: Ծրարը յուղաթղթով զգուշորեն տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, խմորին ձվի դեղնուց քսել և եփել 190* ջերմությամբ ջեռոցում 25-30 րոպե: Մատուցել տաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել