Tert.am-ը գրում է․

Եռյակի հաջորդ հանրահավաքը կլինի հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում ժամը 17-00-ին. այս մասին այսօր եռյակի նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Հանրահավաքը լինելու է քայլերի միասնական ծրագրի հանրահավաք, այսինքն՝ ժողովուրդը գալու է շատ ավելի հստակ գործողությունների համար»,- ասաց նա և նշեց բոլոր մյուս հարցերը հանրահավաքին:

Ի պատասխան հարցի, թե կա՞ն առաջարկներ իշխանություններին ուղղված՝ Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք ոչ մի առաջարկ չունեն: «Մենք մեր անելիքը գիտենք, եթե իշխանությունը առաջարկություն ունի, ունի դրա համար փոքր ժամանակ»,-նշեց նա:

Լևոն Զուրաբյանը նշեց, որ եռյակը գնահատել է նաև անցած հանրահավաքը և եկել եզրակացության, որ այն իր ծավալով՝ հավասարվում է 1988թ-ից ի վեր ամենամարդաշատ հանրահավաքի հետ:

«Հանրահավաքը քաղաքական լանդշաֆտի ցնցում էր, որը շատ արագ ունենալու է լրջագույն արդյունքներ»,- ասաց նա և հավելեց, թե բոլորի կարծիքն այն է, որ հույս է արթնացել ժողովրդի մեջ, իրենք ժամանակ չունեն սպասելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել