Ըհը, դատելով հանրահավաքին հետևած հարցազրույցներից, Եռյակը շուտով դառնալու է Երկյակ, կամ էլ՝ Զույգ... կամ էլ Րաֆֆին ա մի երկու շաբաթ աչքի տակ կապտուկով ման գալու։ Դեռ երեք օր է անցել հանրահավաքից, իսկ նա արդեն հարցազրույց է տալիս, որտեղ քողարկված մեղադրում է Ծառուկյանին ու Տեր-Պետրոսյանին անվճռական լինելու մեջ ու փորձում է ընդդիմադիր ալիքների վերմակն իր վրա քաշել։

Մասնավորապես, Րաֆֆին սկզբում հայտարարում է, որ իր ելույթի ժամանակ, երբ «Հիմա-հիմա» սկսեցին վանկարկել, ինքը մոտեցել էր Ծառուկյանին ու Տեր-Պետրոսյանին, որպեսզի համաձյնեցներ իրենց հետագա անելիքը (հիմային համահունչ վճռական գործողությունների, կամ էլ ճառերի անցնելը), այն էլ, ըստ Րաֆֆու՝ «Մոտեցա, իրենց կարծիքը հարցրի եւ իրենք դեռ պատրաստ չէին, միակարծիք չէին հաջորդ քայլերի մասին եւ ուրեմն այդ հարցը մնաց առաջիկա օրերին»։

Թարգմանաբար, սա նշանակում է. «Դե ժողովուրդ ջան, ես ուզում էի ու պատրաստ էի, բայց Ծառուկյանն ու Լևոնը քաշեցին»։ Ու շարունակելով իր խոսքը, Րաֆֆին հայտարարում է, որ իշխանափոխության պահանջը օրվա հրամայականն է ու ինքը սպասում է իր գործընկերներից այդ դիրքորոշման հաստատմանը, ընդ որում սպասում է ոչ միայն խոսքով, այլև գործով։

Էլի թարգմանաբար, սա նշանակում է «Ժողովուրդ ջան, տեսեք, ես ասում եմ էդ կախարդական բառերը ու պատրաստ եմ զադնի չտալ, բայց իրանք էլ պետք է իրենցն անեն»։

Հասկանալի է, որ սա բացահայտ պոպուլիզմ ու երեսպաշտություն է Րաֆֆու կողմից։ Մարդ, ով այնքան անվճռական էր, որ անգամ արժանացավ նրան, որ իր հանրահավաքի ժամանակ հավաքվածները արդեն սկսեցին սուլել նրա նրա վրա, առնվազն բարոյական իրավունք չունի մեղադրել ուրիշներին՝ անվճառականության մեջ։ Ասեմ ավելին, մարդ, ում վերջին ինքնուրույն հանրահավաքը հազիվ հարյուր հոգի էր հավաքել, մեղմ ասած պետք է համեստորեն սպասի, թե ինչ կասեն իր գործընկերները ու հատկապես Ծառուկյանը, որովհետև անգամ կույրին է պարզ, որ այս ընդդիմադիր շարժման լոկոմատիվը ԲՀԿ-ն է, իսկ ածուխը՝ Ծառուկյանի միջոցները ու առանց այդ երկուսի Րաֆֆին ու Լևոնն էլ վրից, ոչ միայն իշխանափոխություն պահանջող հանարահավաք չեն կարող անել, այլ իրենց թաղապետարանի վարչության պետի հրաժարականին սկի չեն կարողանա հասնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել