Հասարակական-քաղաքական կյանքի արմատական վերափոխումը ենթադրում է նաև կրթական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը: Այն, իր հերթին, իրավացիորեն, պետք է նպաստի իրավական պետության ստեղծմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը:
Աշխարհաքաղաքական նոր պայմաններում մրցունակ կարող է դառնալ միայն այն հասարակությունը, որը կկարողանա իր կրթական քաղաքականությունը վերափոխել համաձայն նոր մարտահրավերներին, այն է՝ ձևավորել սոցիալական նոր տիպի անձ, որը լինի.

ա) բազմակողմանիորեն զարգացած,

բ) ազգային և համաշխարհային մշակույթին հաղորդակից,

գ) համամարդկային մարդասիրական արժեքների դավանող,

դ) հանրակրթական, մշակութաբանական, և մասնագիտական գիտելիքների մեծ պաշար ունեցող,

ե) սեփական գիտելիքները մշտապես համալրելու, մշակութային, մտավոր մտահորիզոնը ընդլայնելու, մասնագիտական բանիմացության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը գիտակցող,

զ) սեփական կարողությունները հանուն հասարակության բարօրության կիրառելուն ձգտող և քաղաքակրթական զարգացման որակական նոր մակարդակի անցնելուն, այլ պետությունների հետ խելամիտ ինտեգրմանը (քաղաքական, տնտեսական և այլն):
Նոր պայմաններում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ է, որ անձը տիրապետի լիդերության որակներին, ունենա քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, գիտակցի քաղաքակրթական գործընթացների բազմամշակութայնությունը, հարմարվի սոցիալ-տնտեսական ոլորտի փոփոխություններին, յուրացնի տեղեկատվական հաղորդակցության նորարարական տեխնոլոգիաները:
Այսպիսով, կարելի է ակնհայտորեն նկատել, որ անելիքները բազմաթիվ և բազմազան են, սակայն հարկավոր է աստիճանաբար, քայլ առ քայլ հասնել վերոնշյալ խնդիրների և մարտահրավերների լուծմանը, ինչը մեր պետության համար կապահովի հսկայական առաջընթաց զարգացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել