Հայագիտութեան ներկայ վիճակը տյաճ կռուախնձոր է դարձել այսօր, ու տարբեր սոց․ խմբերում յաճախ կարելի է հանդիպել մինչեւիսկ անձնական վիրավորանքների հասնող վիճաբանութիւնների:

Ընդհանուր առմամբ գոյութիւն ունեն երկու կողմ:
Առաջինն ամբողջութեամբ հիմնուած է ԽՍՀՄ-ից ժառանգուած, ինչպէս նաեւ արդի եւրոպական ասպարեզում ընդունելի(ողջունելի) տեսակետների վրայ:
Երկրորդում ներառուած են գիտնականների խումբ, որոնք հայագիտութեան ուսումնասիրութիւններն իրականացնում են այլ հիմքից, առաւել նշանակութիւն տալով առկայ նոր փաստերին՝ նշանակետը համարելով Հայաստանը որպէս քաղաքակարթութեան բնօրրան թեզը: Հիշեցնեմ, որ նման համարձակ տեսակետի պաշտպանումը առավելապէս դժուար ու գրեթէ անհնարին էր ոչ անկախ տարիներին ու պատահական չէ որ անկախութեան տարիներին զուգըթաց ի հայտ են գալիս բազմաթիւ գիտնականներ, ովքեր իրենց ուսումնասիրութիւններն ու աշխատանքները իրականացնում են հէնց այս թեզի շուրջ:

Թէ որն է հիմնավոր, և որը ոչ, կը պարզուի ժամանակի ընթացքում: Գիտութիւնը մի բնագավառ է, որտեղ ժամանակի ընթացքում միշտ յաղթում է ճշմարտութիւնը: Անհանգստանալու կարիք չկայ:

Բայց առաւելապէս անընդունելի է ծաղրական, վիրավորական դիտարկումներն այս թեզի շուրջ աշխատող գիտնականների հասցեին: Հարկավոր եմ համարում նաեւ նշել, որ հիմնականում պարզ է, թէ ովքեր և ինչից դրդուած են նման քայլերի դիմում ու հորդորում եմ զերծ մնալ գայթակղութիւններից եւ չդիմել ցածրորակ ու անընդունելի այդ կեղտոտ միջոցներին:

Հայագիտութիւնը յոյժ կարևոր բնագավառ է ու հարկավոր է, որ բոլոր թեզերի վրայ աշխատող գիտնականների մէջ առկայ լինի առողջ մթնոլորտ և առողջ մրցակցութիւն: Անհրաժեշտ է, որ քննադատութիւնները լինեն կոնկրետ, ու ոչ վիրավորական բառերով համեմուած: Հակառակ դէպքում արդիւնքը կը դիտարկուի որպէս սադրանք, առկայ վիճակի դիտավորեալ սրում, միջավայրի դիտավորեալ աղտահարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել