Tert.am-ը գրում է.

Այսօր Երևանի տոնն է. մայրաքաղաքը դառնում է 2796 տարեկան: Տոնի կապակցությամբ միջոցառումներ են անցկացվելու Երևանի մի շարք վարչական շրջաններում:

Վաղ առավոտից Էրեբունի-Երևան տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում են եղել աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրեր: 

«Երևան՝ իմ տուն» կարգախոսով կտրվի ընթացող տոնակատարությունների մեկնարկը: Տոնական միջոցառումները շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում:

«Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։

Հոբելյանական հանդիսությունները տևեցին մոտ մեկ շաբաթ։ Միջոցառումները շատ էին, բազմազան ու բովանդակալից. հրատարակվեցին Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երևանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երևանի մասին նոր երգեր, թողարկվեցին բազմապիսի հոբելյանական հուշանվերներ, որոնք այժմ էլ հիշեցնում են այդ շքեղ տոնակատարության մասին։

«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար 1968 թ-ին հատուկ գրվել է «Էրեբունի-Երևան» երգը (խոսքը՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով` Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել