Haytni.com-ը գրում է․

41-ամյա ամերիկացի աստղ Քեմերոն Դիասի և Good Charlotte խմբի 36-ամյա անդամ Բենջի Մեդդենի ամուսնության մասին լուրերը ճիշտ դուրս եկան: Մի քանի օր առաջ Hollywood Costume-ի ցուցադրությանը նվիրված ճաշին Դիասը հայտնվել է մատին նշանադրության մատանիով: Պետք է,որ ռոքերը նրան առաջարկություն արած լինի:

«Չարլիի հրեշտակներ»-ի աստղը չէր էլ փորձում թաքցնել իր փայլող տեսքը, իսկ նոր աքսեսուարը ընդամենը ընդգծում էր նրա աչքերի փայլը: Դիասին տեսել են նաև Նյու Յորքի օդանավակայանում, և նորից տեսախցիկը ֆիքսել է նրա մատանին:

Գեղեցիկ զույգը սկսել է հարաբերությունները գարնանը, նրանք շատ երջանիկ են և չեն ցանկանում րոպե անգամ բաժանվել իրարից, ռոքերը արդեն տեղափոխվել է դերասանուհու տուն: Չնայած տարիքի և հասակի տարբերությանը` զույգը շատ ներդաշնակ տեսք ունի:Եվ փաստը,որ Բենջին Դիասին ծանոթացրել է իր ընտանիքի հետ, խոսում է նրա լուրջ նպատակների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել