-Իմ հիշողության մեջ, մի մարդու, ով շրջել է աշխարհի կեսը, տեսել Կահիրեն և Զալցբուրգը, Լոնդոնը և Վենետիկը, չկա ավելի բանաստեղծական կերպար, քան վաղորդյան Երևանը Սիսի ու Մասիսի ստորոտին:

Նիկոլայ Ստրելով, ռուս գրող

-Հենց միայն Մատենադարանի՝ այդ եզակի թանգարանի, հնադարյան ձեռագրերի գրապահոցի համար արժեր գալ Երևան, այս հրաշագեղ, լուսավոր քաղաքը: Լեհաստանում ասում են՝ լինել Երևանում և չտեսնել Մատենադարանը, դա նույնն է, թե լինել Հռոմում և չտեսնել Պապին: Բայց այնքան էլ մեծ դժբախտություն չէ Հռոմից մեկնել առանց Պապին տեսնելու, իսկ Մատենադարանը չտեսնել անհնարին է:

Դանիլևսկի, լեհ լրագրող

-Երևանը հայ ժողովրդի եռանդի և արիության իսկական դրսևորման քաղաքն է:
Ես իմ կյանքում չեմ տեսել ոչ մի այնպիսի քաղաք, որը նման լիներ Երևանին, ուր բնակչությունը պատմական այդքան կարճ ժամանակահատվածում այդքան արագ աճեր:

Ժան Պոլ, ֆրանսիացի փիլիսոփա


-Ես աշխարհի շատ քաղաքներում եմ եղել, բայց չգիտեմ մի ուրիշ քաղաք, որն աճեր այսքան արագորեն, լիներ այսքան գեղեցիկ, ինչպես Երևանը:

Վիլյամ Սարոյան


-Գլխավորը, որը առանձնացնում է Երևանը խորհրդային մյուս քաղաքներից, բնակիչների բնավորությունն է: Չլինելով հիշաչար, նրանք ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել հիշատակներից, տեսնելով նրա մեջ առաջնաշնորհը: Նրանք չտեսնված աշխատասեր են:

Իլյա Էրենբուրգ, ռուս գրող


-Ինձ վրա հսկայական տպավորություն թողեցին հանրապետության մայրաքաղաքի Ճարտարապետական համալիրները: Ինձ թվում է, որ կգա ժամանակ, երբ Երևանը կդառնա աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը:

Պաբլո Ներուդա, չիլիացի բանաստեղծ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել