Կներեք իհարկե, բայց ես ձևական երթեր, ցույցեր, չեմ ընդունում: Դրանք հիմնականում առանց զոհերի չեն լինում, եթե իսկական են: Օրինակ վերցրեք վրացիներից, կամ թեկուզ ուկրաինացիներից: Իրանք իսկական պատրիոտներ են ու պայքարում են մինչև վերջ, իսկ մեր պարագայում շատ դեպքերում արդյունք չեմ տեսնում: Պարզ երևումա, որ մասնակիցների մի մասը իրանց 5000 դրամներով ծախում են ընտրությունների ժամանակ: Տենց բաներ կազմակերպելուց առաջ պետքա օրինակ վերցնել Մաշտոցի պուրակի կամ տրանսպորտի ուղեվարձի դեմ թանկացումների ակցիաներից, որոնց անմիջական մասնակիցն եմ եղել, ու իմ ծանոթներից, ընկերներից շատերը: Առանց միասնության ոչինչ չի լինում: ես կոնկրետ երեկվա ցույցը ի նկատի չունեմ, ընհանրապես եմ ասում, եթե դա մեզ օգուտ կտա: (կիլդիմ չբռնել)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել