Հանրահավաքը վերջացավ, հիմա հանգիստ սրտով կարամ գրեմ այս ամենը:
Մի քանի հարց ունեմ գնացողներին: Զուտ հռետորական: Պատասխանելու կարիք չկա: Ուղղակի մտածելու համար եմ հարցնում:

1. Դու հավատո՞ւմ ես, որ ժողովուրդը փետերով տանկերի դեմ կարա հեղափոխություն անի:
2. Եթե արեց, հավատո՞ւմ ես, որ դրանից հետո եկածները սրանցից լավն են լինելու ու իրենց իշխանությունը պահպանելու համար, նոր ավելի կուռ պաշտպանական միջոցներ չեն հորինելու:
3. Դու հավատում ես, որ Մայդան անելու ընթացքում, չես կորցնելու այն ինչ էսօր ունես: Ինկատի չունեմ կյանքդ, ինկատի ունեմ պետությունը:
4. Դու հավատո՞ւմ ես, որ ներկա գերակայող արժեհամակարգային դաշտից կարա նորմալ իշխանություն ձևավորվի:
5. Դու հավատո՞ւմ ես, որ երկրորդ անգամ հնարավորություն կունենաս նորերին փոխել, ինչպես հներին փոխեցիր:
6. Դու հավատո՞ւմ ես, որ իշխանությունները վախենում են բազմությունից:
7. Դու հավատո՞ւմ ես, որ հեղափոխության հավանական պարտվելուց հետո ավել վատ չի լինելու: Արտաքին ուժերը ավելի մեծ լծակներ ձեռք չեն բերելու մեր չիշխանություններին ճնշելու համար: Սրանք էլ ավելի կուռ համակարգ չեն ձևավորելու իշխանությունը պահելու համար:
8. Դու հավատո՞ւմ ես, որ իշխանության գալուց հետո արդար ես լինելու բոլորի հանդեպ:
9. Դու հավատո՞ւմ ես, որ հաղթողները ավելի լավ Հայաստան ունենալու լուրջ տեսլական ունեն: Կամ եթե ունեն, ապա էդ տեսնալանը համապատասխանում է քոնին:
10. Դու հավատո՞ւմ ես, որ չլռելը ինքնանպատակ է, և ցանկացած չլռողի կողքին արժե կանգնել:
11. Դու հավատո՞ւմ ես, որ հերթական անգամ չես հիասթափվելու:
....

Եթե հավատում ես, ապա քեզ մաղթում եմ հաղթանակ:

Երկու հարց էլ գրեմ ու էսքանով սահմանափակվեմ՝
1. Ինչո՞ւ է քաղաքականության մեջ համարյա բոլորիս մոտ խեղված բարոյականություն ասվածը, ու բոլորս նորմալ ենք համարում քաղաքականության մեջ եղածների անբարոյական լինելը, արդարացնում ենք այն ու շարունակում նրանց համարել լուրջ քաղաքական գործիչ, ու դա քիչ ա, մի բան էլ հետևներից գնում ու իրանց առաջնորդ ենք համարում: Ինչո՞ւ:
2. Ինչո՞ւ ենք մենք ձախողված քաղաքական գործիչներին առաջնորդելու բազմաթիվ հնարավորություններ տալիս: Այն դեպքում, երբ նրանց հերթական ուղին նախորդից չի տարբերվում, այսինքն նախորդ ձախողումներից դաս չեն քաղել ու ոչ մի նոր բան չեն առաջարկում:

Ժողովուրդ ջան ախր սրանք էնքան պարզ հարցեր են, որ ամեն մեկս պարտավոր ենք ինքներս մեզ տալ, հետո նոր ինչոր մի բան անել կամ չանել: Սխալվելու դեպքում ոչ միայն մենք ենք տուժում, այլև մեր երկիրը

հ.գ. Ելք կա: Ելք միշտ կա, ու էս հարցերը հուսահատեցնելու համար չեմ գրել, այլ մտածելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել